է ծնվել։ Իսկապես, մեր անցյալում, թե ներկայում օրինակները քիչ չեն, երբ բյուրեղյա իդեալիզմը ոչ մի արդյունքի չի հասել, որովհետև տարրական պատկերացումներ չի ունեցել առարկայական աշխարհի մասին, մինչդեռ հաջողակ գործնականաթյունն իր անբանաստեղծ չորությամբ պարզապես վանող է եղել։ Մենք պետք է պահպանենք մեր ժողովրդին հատուկ բանաստեղծական նկարագիրը, միայն թե գործնական բանաստեղծներ պետք է լինենք։ Մեր ժողովրդին պետք է տալ և՛ երազ, և՛ մարմին։ Եվ քանի որ տվյալ պանին խոսքը Թ. Թորանյանի մասին է, ապա պետք է նշեմ, որքան հիշում եմ, նա այդպիսին է եղել իր բոլոր ձեռնարկումների մեջ։
Ահա մի վառ օրինակ, որն աոավել քան հասկանալի պիտի լինի ազգային զարթոնքի այս օրերին։ 1977 թ. մարտին, այսինքն՝ ավելի քան տասներկու տարի առաջ, Թ. Թորանյանը գրում էր. «Վա՜յ այն հայուն, որ առանց կարոտի կ՚ապրի։ Վա՜յ այն հայուն, որ թափառումի ճամփաներուն վրա կողոպտված Է կարոտի զգացումեն։ Եթե այդպես Է, եղածը կողոպուտ չէ, այլ՝ սպանություն։
Մեզ Վանին կապողը կարոտն է։ Երևանին կապողը կարոտն է։
Ու թող կարոտը, մեզ տրտմեցնելու փոխարեն, ընկճելու փոխարեն, զինավառե, պողպատե, համբերության առաքինության քովն ի վեր մեր հոգիներուն մեջ սերմանե մեր արմատին վերամիանալու վճռականությունը։
Հայուն կարոտեն ծնավ այսօրվան Հայաստանը։
Հայուն կարոտեն չի կրնար չծնիլ և վաղվան Հայաստանը իր Վանով, Սասունով, Մուշով»։
Եթե այս թվարկումի մեջ չկա Արցախը, չի նշանակում, թե Թ. Թորանյանը «մտքում» չի ունեցել։ Պարգապես տասներկու տարի առաջ այդ բառի իսկ հիշատակումը առնվազն դիտվում էր որպես քաղաքական-գաղափարական անխոհեմ քայլ։ Իսկ Հայրենիքի՝ Խորհրդային Հայաստանի կարգ ու օրենքի հանդեպ Թ. Թորանյանը միշտ հարգանք է ունեցել, անկախ այն բանից, թե այդ օրենքը որքանով էր