Այս էջը սրբագրված չէ
— Կըսեն, թե այս հողեն կանցնին բոլոր հիշյալները, որովհետև այս հողերը անոնցը չեն, այս հողերը տեր ունին, այս հողերը կպատկանին հայերուն։ Դուրսեն եկողները կանցնին, բայց հողը ի վերջո կմնա իր տիրոջը, իրական տիրոջը․․․ Թուրքը կարմրեցավ մինչև ականջներուն ծայրը։ Երեսին գծագրվեցավ տարօրինակ ժպիտ մը, րոպեի մը ամպեն վերջ, բայց վերագտավ ինքզինք և ըսավ․
— Այս անշահ խոսակցություննեը մեզ չեն հասցներ որևէ տեղ։ Բարեկամներ, ծուռ նստինք, շիտակ խոսինք, ի՞նչ կելլե այո բոլորեն․ քիչ դուք կնեղանաք, քիչ մը ես․ այս է բոլորը։ Բայց կա ավելի կարևորը։ Ահա թե ինչ։ Պարզ է, բոլորդ ալ վանեցիներ եք, մենք գիտենք վանեցիները․ անոնք ոլորն ալ ձգելե առաջ այս երկիրը․․․
Որո՞նց երկիրը․․․ - Այս երկիրը ձգելե առաջ կըսեմ ես, իրենց ոսկիները ոզած են ուր որ կորած են։ Դուք ալ անպայման Թազված։