ոսկիներ ունենալու եք, խնդրում եմ, ըսեք տեղը, ես գիշերով կհանեմ կկիսվենք: Աստված վկա ուղիղ կեսը ձեզի կուտամ: Ու խոսքը ինծի ուղղելով․— Դուն Ղուրանի կհավատաս, չէ՞․․․ Ձեռքս Ղուրանին վրա դեմ, երդում կընեմ, որ ճիտտ կեսը իրենց կուտամ․․․ Քեզի ալ բաժին մը կհանեմ։ Մեր քիչ առաջվա խոսածները փոր չեն կշտացներ։ Ինչո՞ւ ոսկին երթա հողին տակ պառկի։ Թող ելլե, բանի մը ծառայե, պապամ։ Ու ժպտեցավ հաղթական։
— Մեր տունը հայոց եկեղեցիեն մոտ էր։ Աղբյուրին քով։ Հիմնահատակ կործանված է․ այնպես էր մերոնք ոսկին թաղելու տեղ չեն ունեցած։
Վազրո թե՝
Ես Փարիզ ծնած եմ, բանը մը լուր չունիմ։
Ընկերս թե՝
— Ես մեծ մայր մը ունիմ, որ Ֆրանսա կգտնվի և ամեն ինչ գիտե։ Ահա այդ մեծ մայրս կուզեմ Վան բերել։ Ի՞նչ է ձեր կարծիքը, պարո պանդոկապետ։ Եթե դուք հարմար կտեսնեք, ահա բերեմ մեծ մայրս, որ հակառակ 85 տարեկան ըլլալուն, շատ աշխույժ է և ասեղ կթելե տակավին։ Ան, մեծ մայրս, մեծ փափաք մը ունի, տեսնել Վանը ու հետո մեռնիլ, չէ որ ծննդավայր է, հայրենիք է վերջապես․․․
— Իմ աչքիս վրա։ Քու մեծ մայրդ կըլլա իմ անձնական հյուրս։ Ոչ մեկ ծախս։ Ամեն ինչ ես պիտի ընեմ։ Իմ աչքիս վրա պիտի պահեմ։ Այն ատեն նոր պանդոկ մըն ալ կկառուցենք միասին։ Այս մասին լավ մտածե․․․
Վերջացած էր մեր հանդիպումը։
Պանդոկապետին ըներացա մինչև վար։
Դուն գործդ շարունակե։ Աշխատե համոզել զիրենք։ Ասոնք անպայման ոսկի ունին։
Վարորդին հաճոյակատարութենեն փոխված բան մը կար։ Մեզ մինչև Թոփրաք-Քալե բարձրացնել չուզեց։
Եղանակը այստեղ ալ փոխվեցավ։
Հինգով բարձրացանք Թոփրաք-Քալեի մինչև կատարը։ Ճանապարհին ծաղիկներ հավաքեցինք մեր հետ տանելու համար։ Ընկերս Լռուային կբացատրեր, թե ինչեր խոսեցանք թուրքին հետ։
Բլուրին գագաթը ուրարտական հնություններ կային, մեր