Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ծես դարերու հուշերուն մեջ, սպիտակահեր գլուխը կախած... պերճախոս է այս լռությունը...

Սա Խաչ Փողանն է, վերի փողոցը Նորաշենի փողոցն է, այստեղ էր հայոց եկեղեցին, փողոցին անունը փողված է վաղուց... Գացինք այն թաղը, ուր կար Էրմենի Պանքասն. մինչև այսօր ալ փողոցը ծանոց է Էրմենի Պանքասը մահալլեսի անունով: Ջրորդանները տախտակե են, հին տուներու տանիքները հողե: Ամբողջ շրջանը Այգեստանն է: Հայոց տուներուն մեծամայնությունը մնացած է կանգուն, ուր փողադրված են թուրքերն ու քուրտերը:

Մարդիկ կմոտենան մեզի: Հասկնալ կուզեն մեր ով ըլլալը: Նոր մզկիթ մը կկառուցվի այս կողմերը: Երկու սինեմա կաշխատի Այգեստանի մեջ: Մարդ մի զանգակ մը ձեռքը և հայտարարություն մը բարձր պահած կքալե փողոցեն, զանգը կհնչեցնե և կհայտարարը երեկոյան ցուցադրվելիք ֆիլմին անունը...

Մեկը մոտեցավ և ըսավ.

-Կերևի դուք կյավուրներ եք: Ես կյաբուրի տան մեջ կնստիմ, հրամմեցեք. սուրճ մը առեք. վայրը Ճեզեվիր Տիարը կկոչվեր:

Հասանք Սխքավու Ճատտեն: Ասֆ..ալթապատ է հիմա այս փողոցը և կտանի դեպի ծով դեպի արևմուտք երթալու պարագային: Փողոցին երկայնքին կան մի քանի խանութներ:Մեկ կողմեն բարակ առու մը ճամփա կբանա իրեն մինչև ծով...

Խանութեն վերցուցինք ձմերուկ մը. մեծ սիրով տվին պնակհեր, պատարաքաղ ու դանակ:Նսսանք հանդիպակաց քարերուն վրա, զորս դիզած էին տանը մը կառուցումին համար ու սկսանք ճաշակել Վանի անմահական ձմերուկը: Ընկերս թե՝

-Անցյալ գալուս, այս տուներուն անցման կետերուն վրա հայկական գերեզմանաքարերեր կային խաչերով ու արձանագրություններով: Նույնիսկ տուներու ճակատին, տեղ-տեղ տեսա խաչեր ու հայերեն գիրեր: Կտեսնե՝ք, ամեն ինչ վերցուցած են: Կուզեն ջնջել նույնիսկ մեր հետքերը...

Խանութպանին աղջնակը եկավ, ձեռքին թրջված անձեռոցիկ: