-ընկերացեք մեզի: -ինչ ազգի կպատկանիք: -հայեր ենք: -բոլորդ ալ: -այո: -Որ կողմը պիտի երթաք: -Բերդի կողմը. լավ լողալու տեղ կա: -Քիչ վերջ կուգամ: Անուշավանն էր դարձյալ. -Գնա՝ , պատմե՝տեսածերդ ձեչ գերմաններուն: Քու վայրենի որակած թուրքերուն մշտական դաշնակիցներու: -Ի՚նչ կըսե պարոնը: -Պարոնը կըսե, որ լողալու անպայման գաք, բայց չմոռանաք նաև այստեղ ձեր տեսածն ու ապրածը ձեր երկրին մեջ պատմելու:
մենք գնացինք:
ծովը հանդարտ էր. մայրորեն հարդարտ:Շամբուտներու մեջ նավակներ կային, նավակներու մեջ թուրքեր, որոնք եղեգներու ամբողջ խուրձեր կկտրեին, կբռեցնեին ջորեկառքի մը վրա քաղաք տանելու համար:
մի քանի թուրքեր շրջապատած էին Ֆրանսացի երկու թուրիսթ, որոնք կուզեին ծով
մտնել: -Դուք ալ ծով պիտի մտնեք: -Այո _Չենք համարձակիր, շրջապատեր են մեզ: -Մտեք, մտեք: Բոլորս մտանք ծով: Այս անգամ Հասանն էր խոսողը. -Տոքթոր պեյ, այս ինչ հրաշք աղջիկ է... -Այսինքն... -Ճանըմ, զիստիրուն նայե... կուրծքին նայե, վայ պապանըն ճանընը...
Հասանը իսկապես կնայեր: Աչքերովը լափեր կփորձեր Ֆրանսուհին որ արագորեն հեռացավ ծովուն բացերը ամուսինին հետ: