Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ափին կանգնած Հասանը․

— Վա՜յ պապանըն ճանընը․․․ Անա՛մ-պապամ, վա՜յ, կըսեր տակավին։

Լավ մը լողալե ետք, խիճեր հավաքեցինք ծովեզրեն ու վերադարձանք պանդոկ:

Կեսօրե ետք պիտի երթայինք պատմական Նարեկը տեսնելու, պատմական Նարեկը: Հոգիս կալեկոծեր փոթորիկե մտրկված ծովու նման: Մեր քերթողության ադամանդը փայլած է այդ վանքին մեջ: Նարեկա վանքին մեր աղոթքներուն ամենեն փայլունը, ամենեն տուկունը ամենեն ջերմեռանդը, ամենեն աստվածավախը, ամենեն հդկվածը, ամենեն խոսունը, ամենեն սիրտ այրողը, ամնեն համեստը, ամենեն խնդրարկուն բարձրացած է առ Աստված, մեր ամենեն հանճարեղ բանաստեղծությունը: Մարդկային ամենեն հանճարեղ բանաստեղծություններեն մեկը:

Մի քանի ժամ վերջ հոն պիտի ըլլայինք, Գրիգոր Նարեկացի, քիչ վերջ քու ոտնահետքերուդ պիտի հետևինք:Դուն անցյալ ես ու ապագա: Հիմա, մի քանի հայ, փրթած Սփյուռքի հալչող սառցակույտեն և ինկած ոտքերուդ, ինչպե՜ս քալենք ոտնահետքերուդ վրայեն, ինչպե՞ս...

Փոխած են Նարեկ գյուղին անունը: Թուրքը հիմա զայն կկոչե Եմիշլիգ (Մրգաստան):

Նարեկը կնայի Վանա ծովուն, ուրկե միայն քիլոմետր հեռու է: Ու Աղթամար որպես ծովահարս արք կընե Նարեկին, իր կապույտ փեշերը ժողոված: Երկու սրբություն՝ դեմ դիմաց, մեկը կապույտին մեջ, մյուսը՝ կնաչության: Մեկը միշտ կենդանի, մյուսը՝ փայլատակ:

Մեր ինքնաշարժը սյուն մը փոշի կբարձրացնե ու կանգ կառնե առվի մը եզերքը: Դիմացը Անթոսի լեռներն են, ուրկե Նարեկը կստանա իր ջուրը: Մեզ կշրջապատեն հիսնյակ մը լաճեր: Ամբոխ մըն է, բազմություն մը: Այդ բոլորին մեջ միայն մեկ հոգի մաքուր ու կոկիկ՝ կզատորոշվի: Կկանչենք մեր մոտ:

- Որո՞ւն տղան ես:

- Մուխթարին:

- Կկանչե՞ս հայրդ:

Կկորսվի տաս րոպե ու կվերադառնա հորը հետ: