Ամբողջ գյուղը քուրտերով բնակված է։ Մուխթարին կբացատրեմ մեր գալուն նպատակը, կներկայացնեմ ֆրանսացի հյուրերը։ Կըսեմ թե այս պայմանները հնություններով կհետաքրքվին, կուզեն տեսնել Նարեկա վանքը ու կուզեն իմանալ, թե Նարեկացի բանաստեղծին գերեզման կարելի՞ է գտնել։
- Ես գյուղին մուխթարին եմ քանի տարիե է վեր։ ինձմե առաջ հայրս մուխթար էր, գյուղին շեյխը ըլլալով հանդերձ։ Ուրեմն երկար տարիներ այս գյուղը մեր ձեռքն է։ Չեմ լսած նման բանաստեղծի անուն, ուրեմն չեմ գիտեր նման գերեզմանի մը գոյության մասին։ Բայց հայկական վանքը աըստեղ մոտիկը կգտնվեր։ Կգտնվեր կըսեմ, քանի որ հիմա կործանված է։ Հայկական տաճարեն մնացորդներ կան, հրամմեցեք, տեսեք:
Կհետևինք մուխթարին: Այս մարդը երիտասարդ է ու սիրալիր:
- Ահա այս է Նարեկա վանքը:
Ո՜վ անգութներուն ու ժամանակին: Նարեկա վանքեն մնացած է միայն հաստ պատ մը, պատին վրա զետեղված են թիթեղներ ու տակը վերածած հարդանոցի:
Երեկ, այս պատն ի վեր կբարձրանար աղոթք ու շարական, բանաստեղծություն ու փիլիսոփայություն, իսկ այսօ՞ր...
Այս երկրին մեջ եկած Նարեկացիի գերեզման կփնտռեինք, մինչ Նարեկացին միջոցին մեջն էր, այս բնության մեջ, այս սքանչելի լեռներուն, այս մրգաստանի մեջ, Վանա կապույտ ծովին դիմաց:
«Մատյան ողբերգությունը» կմտաբերեմ ու կմնամ երկար, խաչաձևված թևերով, Նարեկա վանքին կանգուն մնացած միակ պատին տակ... Դուրսը զարմանալի բազմություն մը հավաքված է: Կելլենք: Կնկարենք:
Մութխարը մեզ իր տունը կհրավիրե:
Ծիրանի և խնձորի ընդարձակ այգի մը ունին: Շեյխը մեզ կդիմավորե շտ սիրալիր: Քրտերեն կարճ հրամաններ: Կորոշենք նստիլ այգիին մեջ:Արևին ճառագայթները սփռված են ծառերուն վրա և վար ինկած ոչ խիտ տերևներուն:Անմիջապես բազմոցներ կբերվին: Մենք հյուր ենք: Մեզի համար:
Ամբողջ գյուղը քուռտեռով բնակված է։ Մուխթարին կբացատրեմ մեր գալու նպատակը,կներկայացնեմ «ֆրանսացի» հյուրերը։ Կըսեմ թե այս պարոնները հնություններով կհետաքրքռվին, կուզեն տեսնել Նարեկա վանքը ու կուզեն իմանալ, թե Նարեկացի բանաստեղծին գեռեզմանը կարելի՞ է գտնել։ — Ես գյուղին մուխթարն եմ քանի տարիե ի վեր։ Ինձմե առաջ հայրս մուխթար էր, գյուղին շեխը ըլլալով հանդերձ։ Ուրեմն երկար տարիներ այս գյուղը մեր ձեռքն է։ Չեմ լսած նման բանաստեղծի անուն, ուրեմն չեմ գիտեր նման գերեզմանի մը գոյության մասին։ Բայց հայկական վանքը այստեղ մոտիկը կգտնվեր։ Կգտնվեր կըսեմ, քանի որ հիմա կործանված է։ Հայկական տաճարեն մնացորդներ կան,հրամմեցեք, տեսեք։
Կհետևինք մուխթարին։ Այս մարդը երիտասարդ է ու սիրալիր։
— Ահա այս է Նարեկա վանքը։ Ո՜վ անգթությունը անգութներուն ու ժամանակին։ Նարեկա վանքեն մնացած է միրայն հաստ պատ մը պատին վրա