Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Զենք, որքան որ ուզես կա այս մեր սարերուն մեջ։ Զենքի առևտուրը սահմանե սահման միշտ կկատարվի։ Զիս բռնեցին երկու ամիս առաջ, երբ հինգ հարյուր զենք կփախցնեի։ Զենքերը գրավվեցան, բայց ես ազատվեցա։ Կարևորը իմ ազատվիլս էր։ Դարձյալ կբերեմ։ Այսինքն ես բաց աչքն եմ, զենքերն ալ՝ մեր ճանկերը, միշտ ունեցած ենք, միշտ ալ կունենանք։

Չուզեցի հասկնալ, թե իրենց ճանկերը ովքեր կերկնցնեն։ Որ սահմաններեն զենք կփոխադրեն։ Բայց քուրտերուն այս տրամաբանությունը կըմբոստացնե իմ հոգիս մեր ժողովուրդին դեմ։

— Ո՞ր կողմերեն եք, երիտասարդ։

— Սիփան սարի կողմերեն։

— Սիփան սարի մասին հայերեն երգ կա։

— Ինչ է, դուք հա՞յ եք։

— Սո՜ւսսս... ի՞նչ կա որ, հա՞յ եմ։ Մյուս կողմն ալ շատ հայեր կան, ու այնքան կսիրեն քուրտերը։ Այնտեղ քուրտեր ալ կապրին, մեծ մարդեր ունին, կրթված են։

— Մի՛ վախնաք։ Մենք ալ կսիրենք հայերը։ Իմ հայրս քանի հոգի պահած է ու վերջն ալ զիրենք ղրկած մյուս կողմը։ Սիփան լերան գյուղերուն մեջ, Մուշի, Պիթլիսի կողմերը նույնպես հայեր կան։ Հազարներով հայեր, կռիվի տարիներուն մենք ալ թուրքերուն հետ ու կառավարության հրամանով բավական վնաս տված ենք հայերուն ի՜նչ ընեինք, պարոն, կյավոր են հայերը վերջապես: Բայց հիմա, որ իրենց արյունը խառնված է մեր արյունին... արյունը կողմ կբռնե,կըսեն այն քուրտը,որուն արյան մեջ հայու արյուն խառնված է չի կրնաթ հայուն դեմ ելլել:ՈՒրիշ բան մըն ալ ըսեմ: -Ըսեք,ըսեք,խնդրեմ: -Ես այնքան մեծ չեմ տարիքով, որ գիտնսմ ամեն ինչ բայց մեր մեծերը սովորություն ունեին հավաքվելու, ձմեռ գիշերները մանավանդ՝ ու զրուցելու, գիշերները կար: