Շատ անգամներ լսած եմ,որ թուրքերը մեր կողմերեն Հաերը քշելե վերջ,սկսած են ակռա սրել մեզի դեմ։Բայց եղբորս ըսեմ,Թուրքը ինչ կռվող է որ քուրտին դեմ։Քուրտը կռվիլ գիտե,մենք կռվիլ գիտենք։Հարյուր տարի կռվինք,չենք հոգնիր։Կբարձրանանք մեր լեռները,իրենց հազար ու մեկ քարայրներով,գաղտնի անկյուններով,մեր զենքերն են։Քուրտը՝ իր լեռները լա՛վ գիտե։ Պարո՜, աֆ, կընեք (կներեք) անշուշտ, մենք ձեզի պես օթոյով չենք երթար հոս ու հոն։ Մենք՝ մեր ներբաններով չափված ենք այս հողին ամեն մեկ թիզը։ Գիտենք որ ծառ կա, ուր ժայռ ու քարայր․․․ Աշխարհի մեջ քուրտը չի լմնար․․․ թուրքը տեսավ՝ չէ՛, քուրտին հետ գլուխ չի կրնար լլել, զենքը վար դրավ, ըսավ՝գացեք ապրեցեք ձեր լեռներուն մեջ։ Հապա՜․․․ այսպե՛ս եղավ։ Բայց, վալլա՜հ՝ մենք ալ կսիրենք հայերը։ Հյերը մուսուլման ըլլային՝ ավելի լավ չէ՞ր․․․
Մենք թեյի բաժակներով կենացը կխմենք քուրտ ժողովուրդին։ Շեյխի ներկայության քմիչք օգտագործել անհնա է։ Արևշատություն կմաղթենք բոլոր ներկաներուն ու կպատրաստվինք մեկնիլ՝ հատուկ շնորհակալություն հայտնելե վերջ նաքկին ու ներկա մուքթանորուն։ Հասանը ինքնաշարժին մեջ ընկուղմած՝ մեզ կսպասեր։ Խեղճը օթոն անվնաս պահելու համար ատիպված էր հոն մնալը։ 44 քիլոմետր ճանապարհը Նարեկն մինչև Արտամետ մեր ինքնաշարժին անիվներուն կփաթաթվի 25 րոպեի մեջ; Կբարձրանանք զառիվերը կհասնինք Արտամետի հայոց գերեզմանատունը։ Որպես հայ պետք է հայերուն այելություն տանք։ Եվ ո՞ւր են հայերը այս կողմերը, եթե ոչ՝ գերեզմանատներու, փլատակ եկեղեցիներու, կիսականգուն տաճարներու թափուր խորաններուն մեջ։ Երբե՛ք, երբե՛ք պիտի չմոռանամ Արտամետի ծովահայաց գերեզմանատունը հայոց։