Jump to content

Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԽԱՉՅԱԼԻՆ

Ծընունդ կուսին,
Խա՛չդ ուսին՝
Հասկեր-հասկեր քաղելով՝
Անաչ սրտերում կալեցիր,
Սընո՜ւնդ բարի,
Քա՛ջըդ արի՝
Ազգեր-ազգեր մաղելով
Կանաչ հրդեհում հալեցիր։

Մարգարտահեռ՝
Ջեր քրտինքներ՝
Սյտեդ երկին՝
Կայլակ-կայլակ հոսելով՝
Մեր մահը լացեց,
Մարեցին.
Ու անվեհեր՝
Սեր-աչիկներ՝
Փայտեն երկիր՝
Փայլակ-փայլակ խոսելով՝
Իր ճահը բացեց,
Վառեցին։

— 57 —