Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՂԵՐՍ

Կա՛ց, Տե՜ր, Տե՛ր իմ,
Բա՛ց, Տե՜ր, սե՛ր իմ․
Զարկին դևեր
Իմ թևեր․
Տո՛ւր, Տեր,
Հո՛ւր, Տեր,
Որպես խոտեր
Էլ չդողան
Իմ ոտեր․․․։

— 58 —