Jump to content

Էջ:Կոտրած հայելիին ընդմէջէն, Թորոս Թորանեան.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշնան ծաղիկներ



Արտակը բանաստեղծ է ու բնագետ:

Ես բնութեան մէկ մասը ըլլալով հանդերձ բնագիտութենէ քիչ բան կը հասկնամ:

Արտակը քալել շատ կը սիրէ:

Ես ալ կը սիրեմ:

Ու ամէն անգամ որ իրարու հանդիպենք, կը չափենք Երեւանի անթիւ փողոցները. կը դիտեք շէնքերը, երկինքին հասնիլ ձգտող բարդիները... Մարդը պէտք է ըլլայ բարդիի նմամ, կ՚ըսէ Արտակ:

— Այսինքն անպտո՞ւղ:

— Պտուղի մասին չէ խոսքը, պոյի մասին է, պոյի՛. մեր ժողովուրդը միշտ հալածուել է, փախել, կուչ եկել ու հոգեկան դարաւոր այդ կծկուծութիվնը իրան դարձրել է կարճահասակ: Հիմի հայ ծննդկան կանայք պետք է նայեն բարդիներին, ինն ամիս նայեն բարդիներին եւ նոր միայն գնան ծննդատուն՝ պոյով, պոյո՛վ երախաներ բերելու...

Արտակը որդի մը ունի, անունը՝ Արտակ:

—Երկրորդ տղայիս անունը նույնպէս Արտակ եմ դնելու:

—Վա՜յ տնաշէն, Երեւան Արտակներով պիտի լեցնես:

-Ծնողներս Էրզրումցի են: Ես մեծացել եմ Ախալքալաքում: