Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խնդիրը վերաբերում է պ.Գարեգին Բաստրմաջյանի Ամերիկա գնալուն:

Արդեն Ձեզ հայտնի է, որ թե Ռուսաստանի մեր բարեկամ հայտնի քաղաքական գործիչները և թե Անգլիայի և Ֆրանսիայի, միշտ մեգ նախատեսել են նրանով, որ մենք հայերս, քիչ ենք պարապում մեր ցավոտ ազգային խնդիրներով և Քիչ ենք զբաղեցնում այն շրջանները, որոնց կարծիքը վճռողական նշանակություն ունի - լինի հարցը գաղթականների մասին, թե Հայաստանի ապագա վիճակի մասին:

Այժմս մեզ լավ վերաբերվող դաշնակից պետություններին միացավ և Ամերիկան, որի համակրանքը դեպի մեզ և մեր ազգը նկատվել է բարեմետ:

Այժմս անհրաժեշտ է, որ այդ երկրում լուրջ աշխատանք կատարվի թե՛ գաղթականության և վերաշինության մասին Հայաստանում և թե՛ գաղթականության և վերաշինության մասին Հայաստանում և թե քաղաքական հարցի մասին:

Այդ միսիայի համար շատ հարմար անձնավորություն է պԳարեգին Բաստրմաջյանը, որը եղել է Տաճկսվրտանի] պարլամենտի անդամ և ունի լավ կապեր Ամերիկայի հայտնի գործիչների հետ: Պ. Բաստրմաջյանը Պետրոգրադ է և այնտեղից արտաքին գործոց նախարարության գիտությամբ և աջակցությամբ գնալու է Ամերիկա:

Պ. Բաստրմաջյանը շատ ազնիվ, խելացի քաղաքագետ և հմուտ անձնավորություն է և ամեէշրջանում վայելում է մեծ համակրանք:

Նա իր միսիային դիմելու համար կարևորություն ունի ստանալու Ձերդ Վեհափառության օրհնությունը և հանձնարարությունը, որովհետև ազգը Ձեզ է ճանաչում իբրև իր պետը և ներկայացուցիչ և Ձեր անունից գործելը մեծ գրավական է հաջողության:

Ուստի խոնարհաբար ես էլ խնդրում եմ Ձեզ, Վեհավաա Տեր, չմերժեք և բարեիաճեք տալ պ. Գ. Բաստրմաջյանին կոնդակ, վստահ լինելով, որ նա ամենայն սրբությամբ և հմտությամբ կւսրդարացնի Ձեր հույսերը:

Ձեր Ս. Օծության խ[ոնարհ] որդի և ծառա

Սամսոն Հարությունյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.154, թթ.3-4 և հակ: Ինքնագիր:

N 129

ԼՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ

ՆՊԱՏԱԿՈՎ ԹԻՖԼԻՍՈՒՄ ԿԱՅԱՑԱՇ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

10-13 ապրիլի 1917թ.
Թիֆլիս

Ինչպես արդեն հաղորդել էինք. Հ[այոց] Կ[ենտրոնական] Ազգային բյուրոյի հրավերով ներկա ապրիլի 10-ից մինչև 13-ը Թիֆլիսում կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ազգային բյուրոյի կազմը կարգադրիչ մարմնի և նախկին խմբապետերի հետ, գավառից եկած տեղական բյուրոների և կոմիտեների ներկայացուցիչները, Թիֆլիսում կազմված միջկուսակցական մարմինը և նրա ընտրող խառն ժողովը, նաև տաճկահայերի մի քանի ներկայացուցիչներ:

Խորհրդակցությունը ունեցավ չորս նիստ, որոնց մասնակցում էին Թիֆլիսից 75 և գավառից 20 անձ: Նիստերին նախագահում էին Բյուրոյի փոխնախագահներ ԱլԽատիսյան և Հ. Ամիրխանյան:

Առաջին և երկրորդ նիստերում խորհրդակցությունը զբաղվեց նախապատրաստական աշխատանքներով և ծանոթացավ հեղափոխությունից հետո