Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազգերին ազատություն տալու մեծ գաղափարների օգտին, որոնցով ոգևորված է նոր կառավարությունը, որը ուժ և վստահություն է ստանում այդ գաղափարները իրագործելու Ռուսաստանի ամբողջ բնակչության աջակցությամբ»:

«Հորիզոն», 14.03.17:

N 126

ՕԴԵՍԱՅԻ ԿԱՅԱԶՈՐԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՌԱԳԻՐԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ

ԲՅՈՒՐՈՅԻՆ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 մարտի 1917թ.

Թիֆլիս: Հայոց ազգային բյուրոն ստացել է Օդեսայից հետևյալ հեռագիրը մարտի 16-ին, «Օդեսայի գարնիզոնի հայ զինվորները և սպաները բախտի բերմամբ կտրված հայրենիքից ողջունում են բազմաչարչար հայ ժողովուրդը այն ազատության առիթով, որ լուսավորեց Հայաստանի արյունոտ հորիզոնը: Նրանք տոգորված են ջերմ փափագով մեծ ռուս ժողովրդի հետ ձեռք ձեռքի տված հին բռնակալության ավերակների վրա կառուցանել ազատ Ռուսաստանի հոյակապ շենքը բոլոր ազգությունների երջանկության և բարգավաճման համար»:

Ընդհանուր ժողով

«Հորիզոն», 24.03.17:

N 127

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ԿԱՐԳԵՐԻ

ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ՍԱՏԱՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20-25 մարտի[1] 1917թ.

Հ[այոց] Ազգային կենտրոնական բյուրոն կայացրել է հետևյալ որոշումը, որը հայտնված է հեռագրով բոլոր կոմիտեներին. «Ներկա մոմենտում չպետք է դնել որևէ ազգային պահանջներ: Մոմենտի առաջին խնդիրն է ամեն կերպ նպաստել նոր կարգերի հաստատմանը, անհրաժեշտ են ամեն տեսակ զոհաբերություններ թշնամուն վերջնականապես հաղթելու համար, որովհետև մեր պատերազմական անհաջողությունը կնշանակեր հին կարգերի վերականգնումը:

«Հորիզոն», 25.03.17:

N 128

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

ԳԵՎՈՐԳ 5-ՐՂԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՆՂԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՐԵԳԻՆ

ԲԱՍՏՐՄԱՋՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

9 ապրիլի 1917թ.

Նախապես խնդրելով Ձերդ Ս. Օծության թույլտվությունը և ներողամտությունը, դիմում եմ Ձեզ մի խնդիրքով, որով դիմում է միաժամանակ Ազգային բյուրոն:

  1. Թվագրումը թերթինն է: Չի նշված որոշումն ընդունելու ժամանակը: