Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դատի պաշտպանության գործը Ամերիկայում: Կայացնելով այս որոշումը Ազգային բյուրոն միևնույն ժամանակ գործի հաջողությունը ապահովելու համար կարևոր նկատեց այս մասին զեկուցանել Ձերդ Վեհափառությանը և ստանալով Ձեր հավանությունը, խոնարհաբար խնդրել Ձեզ, օրհնելով պ. Գ. Բաստրմաջյանի առաքելությունը, տալ նրա անունով մի հատուկ գրություն կամ կոնդակ, ինչպես հարմար կգտնի Ձերդ Վեհափառությունը, որի շնորհիվ նա հնարավորություն ունենա հաջողությամբ կատարել իր նպատակի համար անտրաժեշտ դիմումները:

Ներկա գրությունը պատիվ կունենա Ազգային բյուրոյի կողմից Ձեզ ներկայացնեչ և անհրաժեշտ բացատրություններ տալ պ. Վահան Փափազյանը:

Քանի որ պ.Գ.Բաստրմաջյանը արդեն ճանապարհվել է և հատուկ հրավեր ստանալով, կարճ ժամանակով մնալու է Պետրոգրադում, խոնարհաբար խնդրում ենք Ձերդ Վեհափառությանը որքան հնար է փութացնել վերոհիշյալ գրությունը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք շուտով ուղարկել այն Պետրոգրադ:

Ձերդ Վեհափառության ամենախոնարհ որդիք

Փոխնախագահ Ազգային բյուրոյի — Ալ. Խատիսյան
Քարտուղար — Հակ. Քոչարյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.154, թ.1-2: Բնագիր: Ձեռագիր:

N 131

ՀԱՅՈՑ ԱՅԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ Գ.ԲԱՍՏՐՄԱՋՅԱՆԻ ԱՄԵՐԻԿԱ

ՈՒՂԵՎՈՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԽՆԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

25 ապրիլի 1917թ.
Թիֆլիս

Հ[այոց] Կ[ենտրոնական] ազգային բյուրոն ստացավ պատկառելի դիվանիդ 1մ. 654 գրությունը 20-ից ապրիլի պ. Գ. Բաստրմաջյանի առաքելության առթիվ և հենց յույն օրը հեռագրեց Ձեզ, որ նրա Ամերիկա ուղևորվելու, այնտեղ մնալու և այլ ծախքերի մասին հոգում է Ազգային բյուրոն: Նույնը հաստատելով սույն գրությամբ, չըկին խնդրում ենք դիվանիդ զեկուցանել այդ մասին Նորին Վեհափառությանը և սնդրել շուտով կարգադրության անել այդ խնդրի վերաբերմամբ և ցանկացած գրությունը ուղարկել մեզ պ.Բաստրմաջյանին հաստատելու համար:

Խորին հարգանքներով

Փոխնախագահ Ազգային բյուրոյի — Հ. Ամիրխանյան
Քարտուղար — Հակ. Քոչարյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.154, թ.6: Բնագիր: Ձեռագիր:

N 132

Գ. ԲԱՍՏՐՄԱՋՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՏԻՐԱՅՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ՊԵՏՐՈԳՐԱԴՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ

ՀԱՐՑԻ ՈՒ ՆՐԱ ԼՈՒԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՇՈՒՐՋԸ ՌՈՒՍ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԻՐ ՎԱՐԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

29 մայիսի 1917թ.
Պետրոգրադ

Սրբազան հայր, Ապրիլի 27 թվակիր Ձեր գրությունը, ինչպես նաև Նորին Ս. Օծության հրամա-