Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նով և Ձեր ստորագրությամբ գրված անգլերեն հանձնարարագիրը ստացա: Վաղը, ամսույս 30-ին, կմեկնեմ ասկե Սիբիրի ճանապարհով դեպի Ամերիկա, որ կհասնեմ հավանաբար հուլիսի առաջին օրերում:

Այստեղ առիթն ունեցա տեսնվել նոր պետական անձանց հետ և ի մասնավորի արտաքին գործոց նախարար պարոն Թերեշչենքովի և նրա օգնական պարոն Պետրոսյանի հետ: Նրանք երկուսն էլ շատ նպատակահարմար գտան իմ ճամփորդությունը, համաձայնելով մեզ հետ, որ Ամերիկայի կարծիքը և բռնելիք մեր հարցի նկատմամբ մեծ կշիռ է ունենալու ապագայում:

Ներկա Ռուսական կառավարության կարծիքով Հայկական հարցի նպատակահարմար և հնարավոր լուծումը հետևյալն է. «Բուն Հայաստանը (6 վիլայեթները) և Կիլիկիան միասին կազմելու են մի ավտոնոմ քաղաքական միություն, որը կդրվի բոլոր պետությանց համաձայնությամբ ռուսական պաշտպանության տակ: Հայկական հարցի այս ձևի լուծումը հնարավորություն պիտի տա Ռուսաստանին տնտեսական անմիջական կապ ստեղծել Միջերկրականին, որով Պոլսո և նեղուցներու հարցը կկորցնի իր հրամայողական նշանակությունը:

Արտաքին գործոց նախարարության կարծիքով միայն Ամերիկայի Նահանգներն են, որ պիտի կարողանան չեզոքացնել ֆինանսական ծրագիրները Կիլիկիայի նկատմամբ:

Ամերիկա հասնելուս պես Նորին վսեմություն Պողոս Նուպար փաշային կհաղորդեմ այս մասին և ստանալով նրա համաձայնությունը իմ գործելակերպի մասին, պիտի աշխատեմ իմ ուժերու չափով տեղյակ պահել ամերիկյան պետական շրջանները մեր ցանկությանց մասին:

Շեշտելն ավելորդ է, որ իմ գործունեության ընթացքում պիտի աշխատեմ համախմբել մեզ բոլորիս համար կենսական հարցի շուրջը հայ գաղութի բոլոր ակտիվ ուժերը:

Զգալով ինծ հանձնված առաքելությանը կարևորությունն ու պատասխանատվությունը, պիտի աշխատեմ հնարարվորության սահմաններում արդարացնել այն վստահությունը, որին ինծ արժանացնում է նորին ս. Օձությունը:

Խոնարհաբար համբուրելով Նորին Վեհափառության աջը, խորին հարգանքներով

Գ. Բաստրմաջյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.1, գ.154, թ.17-18: Բնագիր: Ձեռագիր:

N 133

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԵՌԱԳԻՐԸ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

ԿԱՐԳԱԴՐԻՉ ՄԱՐՄՆԻՆ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԻՂՁԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՍԱՏԱՐ

ԿԱՆԳՆԵԼՈՒ ԲՅՈՒՐՈՅԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

30 ապրիլի 1917թ.
Թիֆլիս

Հ[այոց] Կ[ենտրոնական] ազգային բյուրոն ապրիլի 30-ին հետևյալ հեռագիրն է ուղղել Երևանի տաճկահայերի համագումարին կարգադրիչ մարմնին. «Հ. Կ. Ազգային բյուրոն առանձին հաճությամբ ողջունում է բազմաչարչար թուրքահայերի ներկայացուցիչների առաջին համագումարը: Ամբողջ սրտից ցանկանալով համագումարին հաջողություն, դառն ճակատագրի հասցրած ծանր վերքերի ուսումնասիրության և բուժման գործում Բյուրոն հույս է տածում, որ հեռու չէ այն ժամանակը, երբ ազատ և հայրենի հողի վրա մեր տաճկահայ եղբայրները