Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միաձայն եկավ հետևյալ եզրակացության, որ կցվում է սորան:[1]

Նախագահ սեկցիայի — Սարուխանյան
Քարտուղար — Լ. Գյուլումյան

ՀԱՍ, Ֆ.222, ց.1, գ.17, թ. 15: Բնագիր: Ձեռագիր:

N 136

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՍԵԿՑԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՅՈՒՐՈՅԻ ԵՎ

ՀԱՐԱԿԻՑ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՔՆՆԻՉ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

8 հոկտեմբերի 1917թ.
Թիֆլիս

Ի նկատի ունենալով, որ.

1. Վերստուգիչ հանձնաժողովը, ինչպես երևում է տեղեկագրում տրված նրա զեկուցումից, բազմաթիվ թերություններ է գտել հաշվապահական մասում,

2. Նույն զեկուցման 6 «դ» կետի համաձայն վերստուգիչ հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել քննելու խմբերի ու մարմինների բոլոր կատարած ծախսերը,

3. Տված տեղեկագրի մեջ Բյուրոյի հաշիվը ընդգրկում է 1914 սեպտեմբերից 31 դեկտեմբեր 1916 ելևմուտքն, որով 1917-ի 9 ամսին հաշիվը բոլորովին չէ քննված,

4. Սեկցիայի քննության միջոցին երևան եկան մի քանի թե բերանացի և թե գրավոր ձևի հաշվական տակ[2] հաշվական նոր հարցեր, որոնք կարոտ են ստուգության և վերջապես

5. Մեր հասարակության համար Ազգային բյուրոյի հաշիվների ամբողջական լուսաբանությունը պահանջ է դառել, և այնուհետև Սեկցիան միաձայն որոշեց, կողմնակի թյուրիմացությունների և կասկածների բարձումը մեծապես ցանկալի է,

Հանձնարարել խորհրդաժողովիս, որ ըստ իր հայեցողության, կամ ինքն այժմ ընտրե իր միջից և կամ հրահանգե նոր կազմվելիք կենտրոնական մարմնին, որ մի հատուկ քննիչ հանձնաժողով ընտրե Ազգային բյուրոյի և հարակից մարմինների հաշիվների ամբողջական լուսաբանության համար և արդյունքը տեղեկագրե առաջիկա համագումարին:

Նախագահ սեկցիայի — ստորագրություն[3]
Քարտուղար — Հակ. Ստեփանյան

ՀԱԱ, Ֆ.22, ց.1, գ.17, թ.17: Բնագիր: Ձեռագիր:

  1. Տես հաջորդ փաստաթուղթը:
  2. Տեքստում այդպես է:
  3. Փաստաթղթի տակ առկա են հինգ ստորագրություն, բոլորն էլ անընթեռնելի: