Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հնարավորություն կունենան [զբաղվել] ինքնուրույն կյանքի կարգավորման խնդրով, իրպիսի նպատակների համար Ազգային բյուրոն իր կողմից իր ուժերի չափով աշխատել է մինչև օրս և պատրաստ է առաջիկայում էլ իրեն նվիրել ամբողջովին: Ազգային բյուրոյի կողմից ներկայացուցիչ նշանակված է Աղբալյանը, որը ճանապարհվում է վաղը»:

«Հորիզոն», հասարականան, գրական, քաղաքական օրաթերթ, Թիֆլիս, 04.05.17:

N 134

ՓԱՐԻԶԻՑ «ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻ

ՀԵՌԱԳԻՐԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ՎԵՐՋԻՆԻՍ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՔԱՋԱԼԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

30 մայիսի 1917թ.

Փարզում նոր կազմված «Հայ մտավորականների միությունը» հետևյալ հեռագիրն է ուղարկել Հ.Կ.Ազգային բյուրոյի անունով. «Ողջունում ենք ազատության հաղթանակը Ռուսաստանում: Ուրախությամբ տեղեկանում ենք, որ Կովկասի Ազգությունների մեջ կատարյալ համերաշխություն է տիրում և բոլոր հայկական կուսակցությունները միացել են Ազգային բյուրոն ընդլայնելու և ուժեղացնելու համար: Մեր միությունը, որ հիմնվել է հայկական պրոպագանդին նպաստելու համար, խնդրում է ուղարկել մեզ նկարներ գաղթականների, ավերված գյուղերի, հուշարձանների, հոշոտված դիակների [մասին] և ամեն տեսակ տեղեկություններ, որ ապացուցանում են Հայաստանում գործված գազանությունները: Նախագահ «Հայ մտավորականների միության» Չոպանյան»:

«Հորիզոն», 30.05.17:

N 135

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՍԵԿՑԻԱՅԻ

7 հոկտեմբերի 1917թ.
Տփխիսում

Սեկցիան ուներ հետևյալ կազմը, նախագահ Սարուխանյան, անդամներ րասիլնիկյան, Հ. Ղազարյան, Հ. Ստեփանյան, Հովակիմյան, Ավետիսյան, Դարբինյան և քարտուղար Լևոն Գյուլումյան (ուղարկված սոց.-հեղ. կուսակցությունից):

Ունեցավ հինգ նիստ: Բոլոր նիստերին ներկա էին և բացատրություններ էին ոալիս Ազ[գային] բյուրոյի քարտուղար Հ Քոչարյանը և վերաքննիչ հանձնաժողովի սսշվապահ Արմ. Հովհաննիսյանը: Լրացուցիչ բացատրություններ տվին և Ազգ. բյուրոյին կից կազմված կարգադրիչ մարմնի անդամներ Աղբալյան և Վրացյան: Մի շարք տեղեկությունների համար առանձնապես հրավիրվեց և Անդրանիկը:

Սեկցիան, ծանոթանալով ներկայացրած դոկումենտների, հաշվապահական գրքերի հետ և հիմնվելով տրված բացատրությունների ու տեղեկությունների վրա,