Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարձող ազգաբնակությանը, մատակարարելով նրանց փայտեղեն, կենդանիներ, և գործիքներ:

8) Ի նկատի ունենալով, որ Հայաստանի զանազան գավառներում կան բնական կլիմայական և հողային պայմաններին դարերով հարմարված, իր տեսակին հատուկ, բույսեր և կենդանիներ, որոնք երկրի ամայանալու պատճառով կարող են անհայտանալ շուտափույթ միջոցներով այդպիսիները հավաքել և հոգալ նրանց բուսականության և բազմացնելու մասին:

բ) ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

1) Քանի որ Ատրպատականի ազգաբնակությունը նույնպես պատերազմի ընթացքներից մեծապես տուժել է իր գաղթի ընթացքում, և իբրև չեզոք պետության նպաստից զուրկ է մնացել, պետք է նպաստել այդ շրջանի տնտեսական վերականգման:

Հիմնել աշխատանքի բյուրոներ այն պայմանով, որ աշխատանքը արգելք չհանդիսացվի փախստականներին հայրենիք վերադառնալու: Աշխատանք տալ միայն այն փախստականներին, որոնք զուրկ են վերադառնալու հնարավորությունից, առավելություն տալով պետական պարապմունքներին և աշխատանքներին:

Կենտրոնական մարմինը իր գյուղատնտեսական սեկցիայի միջոցով պարապելու է ամեն տեսակ կոոպերատիվ հաստատություններ:

Որովհետև գյուղատնտեսական վերաշինությունը բացօդյա չի կարող տեղի ունենալ գաղթականների տները սակավ բացառությամբ հիմնահատակ կործանված անհրաժեշտ է նախ սկսել գաղթականների տների վերաշինությունը, որի համար գյուղական ազգաբնակության մարդագլուխ 50-ական ռուբլի ծախս, որով 1 հոգու համար 8,500,000ռ., իսկ քաղաքների տները կարգի բերելու համար 100 ռբ. գումար 11,500,000 ռբ.: Հաշվելով գյուղատնտեսական բնությունը ևս 27,000,000ռբ., տների վերաշինության հետ միասին ընդհանուր որը կստացվի 38,500,000ռբ.:

Հայկական համագումարների Կենտրոնական Կոմիտեն հոգ տանելու է հապաղ հիշյալ 38,500,000ռբ. գումարը հատկացնելու ներկայիս Ռուսաստանի լումաները ապավինած 200,000 հայ փախստականների վերաշինության գործին:

Այս գումարի մեջ չեն մտնում գաղթականների ուտելիքի համար պահանջվող մսերը:

5) Քանի որ 38 ու կես միլիոն գումարը վերաբերում է միայն Ռուսաստանում ապրող 200 հազար հայ փախստականների վերաշինության մինիմալ ծախսերին, հայկան Համագումարների Կենտրոնական Կոմիտեն քննելու է մայր հայրենիքում ունեցած մեր ժողովրդի տնտեսական դրությունը, որոշելու է թիվը և կազմելու նրանց ապաշինության ծախսերի նախահաշիվը:

6) Գաղթականների վերականգման ծախսերի համար պահանջվող գումարի 1ին Հայկական Համագումարների Կենտրոնական Կոմիտեն իրավունք ունի կառուցել ուր հարկն է պատշաճավոր միջնորդություն:

7) Թեև հարկավոր գումարները պետք է ստացվեն պետական գանձարանից, և այնպես ամեն մի հայի բարոյական պարտավորությունն է նյութական բնակցություն ունենալ Հայաստանի վերաշինության գործում: Այս ուղղությամբ հայկական Համագումարների Կենտրոնական Կոմիտեն միջոցներ ձեռք առնելու է կանոնավոր մուտքի ապահովությունը հաջողեցնելու: Այդ նպատակով ուրույն կազմակերպչական սիստեմով պետք է շաղկապել տեղական բոլոր կազմակերպությունները և նրանց միջոցով բոլոր անհատական ուժերը մասնակից գործին: