Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8) Հայ և օտար հաստատությունների վստահությունը ամրացնելու, տրամադրությունները վառ պահելու և գործը հաստատուն հիմքերի վրա դնելու նպատակով մտցնել բոլոր գործող մարմինների մեջ միատեսակ և կանոնավոր հաշվապահություն և պարբերական հաշվետություն:

9) Ընդունելով գործող մարմինների ներքին գործունեության անկախությունը նրանց ընդհանուր գործունեությունը կրելու է որոշ ներդաշնակություն և կենտրոնանալու է վերոհիշյալ գլխավոր մարմնի ձեռքը: Այս տեսակետով բոլոր գոյություն ունեցող կազմակերպությունները, ոչ ուշ քան 3 ամսվա ժամանակամիջոցում ներկայացնելու են իրենց մուտքի և ելքի մանրամասն հաշիվները Հայկական Համագումարների Կենտրոնական Կոմիտեին և ի պահանջել հարկին այդ հաշիվը տպագրել ի գիտություն հասարակության:

10) Համագումարների Կենտրոնական Կոմիտեն միջոցներ ձեռք առնելու է որոշելու պատերազմից վնասված հայ ժողովրդի նյութական վնասների քանակը, որոնք առաջացել են զորքի շարժումներից և դիրքերի փոփոխման ռազմական պահանջներից, ուր բազմաթիվ հայկական շեն գյուղերի և ճոխ քաղաքների տեղ այժմ մնացել են ռեկվիզիցիայի, ավերների, կոտորածի և թալանի խղճալի հետքեր միայն:

11) Հայկական Համագումարների Կենտրոնական Կոմիտեն հարուցելու է համապատասխան միջնորդություն ուր հարկն է, որ պետական Դումայի 251 անդամների ներկայացրած օրինագծի մեջ վնասների հատուցման վերաբերյալ կանոնները տարածվեն նաև տաճկահպատակ հայ փախստականների վրա Հայաստանի շրջանում:

12) Միջնորդություն հարուցել, որ փախստականներին վերաբերյալ փոխատու նպաստի (ссуда) օրենքը տարածվի նաև տաճկահայ փախստականների վրա:

13) Մշակել հետևյալ բաժիններով փոխատու նպաստների բաշխման և վերադարձի պայմանները ա) Երկրի վերաշինության ձևը, բ) Փոխատվության վերադարձի ձևը, գ) Ստացող և բաշխող մարմնի կազմակերպությունը և այդ մասին անդամների պատշաճ ընտրությունը, դ) Կոնտրոլի կազմակերպության խնդիրը:

2

ԲԺՇԿԱԿԱՆ

1) Առաջարկել հայկական կազմակերպություններին համաձայնեցնել իրենց գործունեությունը քաղաքների միության գործունեության հետ, ընտրել բժշկական հանձնաժողով, որը պիտի ուղղություն տա զանազան հայկական հաստատությունների բժշկասանիտարական խմբերին:

2) Որբանոցները Ենթակա լինելու են մշտական բժշկական հսկողության: Հարյուրից ավելի երեխաներ ունեցող որբանոցներն ունենալու են հատուկ հիվանդանոցներ, իսկ հարյուրից պակաս որբանոցները տեղափոխվելով պետք է միանան ուրիշ որբանոցներին, եթե այդ անկարելի է ու աննպատակահարմար, օգտվել մոտիկ գտնվող բժշկական հաստատություններից:

3) Ստատիստիկական տեղեկությունների ուսումնասիրումն ու մշակումը հանձնել բժշկական հանձնաժողովին:

4) Նկատի առնելով գաղթականների մեջ տարածված աչքի հիվանդությունները, դիմել Ռուսաստանում գործող կույրերի հոգաբարձությանն և խնդրել երեք բժշկական թռուցիկ խմբեր ուղարկել կովկասյան ճակատ (Մուշ, Վան, Սալմաստ), այդ հիվանդությանց դեմ կռվելու:

5) Նմանապես կաշվի և վեներական հիվանդությանների առաջն առնելու համար գոյություն ունեցող հիվանդանոցներին կից բաց անել բպժանմունքներ, բժշկելու մասնավորապես հիշյալ հիվանդությունները, նաև կազմել թռուցիկ խմբեր այդպիսի հիանդությունները բժշկելու նպատակով: