Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

6) Ըստ կարելույն լայն չափով գաղթականներին պատվաստել տարափոխիկ (տիֆ, խոլերա) հիվանդությունների դեմ:

7) Հիմնել անկելանոցներ կույր և անդամալույծ գաղթականների համար և միջոցներ ձեռք առնել գաղթականների գործածած ջուրը անվնաս դարձնելու մասին:

3

ԴՊՐՈՑԱԿԱՆ—ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՈՐԲԱՆՈՑՆԵՐԻ

1) Որբերի պահպանության և դաստիարակության գործը կանոնավոր կերպով վարելու համար կազմակերպել մի կենտրոնական որբախնամ մարմին:

2) Որբեր և առհասարակ անխնամ երեխաներ հավաքելու համար կազմակերպել թռուցիկ խմբեր:

3) Որբերը առայժմ պիտի պահպանվեն միմիայն Անդրկովկասի գլխավորապես հայ գյուղական միջավայրում, իսկ հետո երկրում խաղաղություն հաստատվելու առաջին պահին մաս առ մաս տեղափոխվեն այնտեղ:

4) Որբերի խնամատարության զուտ ընտանեկան բնույթ տալու նպատակով որբանոցների ցարդ քնարված հանրակացարանային կամ կագարմային տիպը աստիճանաբար փոխարինել ընտանեկան «օջախների» ինչ չափով որ այն հնարավոր լինի:

5) Որբանոցներում մտցնել աշխատանքի սկզբունքը (труловое начало) վարժելու որբերին ձեռարվեստի մեջ:

6) Կորսված երեխաների գտնելու գործը դյուրացնելու համար հիմնել մի տեղեկատու բյուրո:

7) Որբանոցների դաստիարակների վերաբերմամբ որոշվեց ա) հրավիրել գործի հայոց լեզվին հմուտ անձնավորությաններ. բ) հրավիրել պաշտոնի ձեռնահաս ուսուցիչներ, գ) կազմակերպել հատուկ համառոտ դասընթացներ որբանոցների համար հատուկ դաստիարակներ պատրաստելու նպատակով, դ) նույն նպատակով թոշակավորներ պահել պետական կամ մասնավոր դասընթացներում:

8) Որբանոցների պահպանության հատկացված նպաստը անբավարար եղած է ցարդ բոլոր անհրաժեշտ պահանջների համար, լրացուցիչ միջոցների մասին հոգալ և դիմել ուր հարկն է տրվելիք նպաստի քանակը ավելացնելու համար:

9) Առանձին որբանոցներ բանալ կաշվի և տարափոխիկ հիվանդության ենթակա որբերին կղզիացնելու համար, քանի որ նույն հիվանդությունները բժիշկների վկայությամբ մեծ չափով տարածված են որբերի մեջ:

10) Հայ որբերի շահագործման և ապազգայնացման առաջն առնելու համար հավաքել նրանց հայ և օտար անհատներից և հաստատություններից, ու պահպանել և դաստիարակել հայկական որբանոցներում ազգային կրոնական ոգով:

11) Ցանկալի համարել բաց անել փախստականների երեխաների համար մանկապարտեզներ և դպրոցներ առավելություն տալով տաճկահայ ուսուցիչներին և տաճկահայ բարբառով կազմված դասագրքերին:

12) Ի նկատի առնելով, որ հայ գեղարվեստի հիշատակարանները ենթակա են ոչնչացման, անհապաղ հայթայթել մի որոշ գումար, կազմել մասնագետներից մի մնայուն մարմին, ժողովել և պահապնել ազգային թանկագին մնացորդները:

4

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

11) ճշգրիտ և փաստորեն ներկայացնելու համար հայ ժողովրդի կրած տանջանքների և նրանց գլխին կատարված ոճրագործությունների պարզ պատկերը անմիջապես միջոցներ ձեռք առնել ամփոփելու այն բոլոր նյութերը, որոնք