Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անհնարին եղավ գումարել որոշ դժվարությունների պատճառով, սակայն անհրաժեշտ կարիքները հարկադրեցին մի քանի անհետաձգելի խնդիրների լուծում տալու համար գեթ սույն համախորհրդակցությունը գումարելու, իսկ ավելի պատասխանատու հարցերը վերապահելու ապագա համագումարին, երբ հնար կլինի այդպիսին հրավիրելու: ժողովի ընթացքում ընկ[եր] բժիշկը շեշտում է նաև հեղափոխական շրջանում ընկած հերոսների սխրագործությունները և հրավիրում է ժողովականներին հարգել նրանց հիշատակը, ոտքի կանգնելով:

ժողովը միահամուռ կերպով հարգում է սույն առաջարկը: Այնուհետև ընկեր Օհանջանյանը ժողովականներին ծանոթացնում է նախընթաց երեկոյան նախապատրաստական ժողովի կատարած աշխատանքների հետ: Սույն ժողովում, տիրող կուսակցական ֆրակցիաների փոխադարձ համաձայնությամբ և զիջողությամբ, բացի օրակարգի խնդիրները դասավորելուց, նախագահության վերաբերմամբ հետևյալ որոշումն է եղել: Ընդունելով ժողովին մասնակցող պատգամավորների համեմատական թիվը, ընտրում են նախագահներ՝ յոթ հոգի, քարտուղարներ՝ 5, որոնցից ըստ վերոգրյալ համեմատական սիստեմի, դաշնակցականներեն տրվում է 3 նախագահ, սոց. հեղափոխ [ականներեն]՝ 1 հոգի, սոց. դեմ. և ս. դ. հնչակյաններեն՝ 1, Հ[այ] ժողովրդ. կուս[ակցութենեն]՝ 1 և 1 հոգի՝ Ս. Մամիկոնյանին, իբրև անկուսակցականի: Քարտուղարության մեջ. Դաշնակցություն՝ 2 հ[ոգի], ս. հեղխյփոխական]՝ 1, ս.դ. հնչ[ակյան] բլոկեն՝ 1, Հայ ժող. կաս. 1: ժողովը առանց առարկելու, տիրող կուսակցական ֆրակցիաների ներկայացուցիչների բերանով տալիս է յուր համաձայնությունը, որից հետևո հերթով ներկայացնում է ֆրակցիաներն իրենց թեկնածուներին: Դաշնակցությունը նախագահներ առաջարկում է Ավ. Ահարոնյանին, Ալ. Խատիսյանին և Հովհ. Քաջազնունուն, սոց. հեղափ[ոխական] ֆրակցիան' բժ. ԼԱթաբեկյանին: Սոց. դեմ. և Հնչ. կողմից առաջարկվում է Դազար Տեր-Ղազարյանը, Հայ ժող. կ[ուսակցության] կողմից՝ բժ. Հար. Այվազյանը: Քարտուղարներ, դաշնակցության կողմից՝ Հակ. Տեր-Հակոբյան և Զոհրաբյան, ս. հեղ.՝ Հակ-Ստեփանյան, ս. դ. և Հնչակ.՝ Սիմ. Հովվեյան, Հայ ժող. կուս.՝ ՍտՄալխասյան:

Թեկնածուների վերոհիշյալ ցուցակը, ոչ մի հատվածի կողմից առարկության չհանդիպելով, ընդունվում է միաձայն, միահամ[ուռ] ծափահարություններով:

Նոր ընտրված նախագահությունը, ըստ հրավերի ժողովը բաց անոդ բժ. Օհանջանյանի, բռնում է յուր տեղը: Ներհակուն նախագահի դերը մյուս պաշտոնական ընկերների ցանկությամբ ստանձնում է ՍտՄամիկոնյան:

Նախագահն ուրախություն է հայտնում, որ հայ ժողովուրդն ւսյսքան ստվար թվով մարդիկ է ուղարկել առաջարկված խնդիրներին լուծում տալու: Եկել է մի րոպե, երբ հայ ժողովրդի Երկու հատվածները կանգնած են իրենց բախտի վճռի առաջ: Մեծ է մեր դերը և պատասխանատվությունը: Այդպիսի մի ծանր վայրկյանում պարտավոր ենք պահպանել ինքնուրույնություն, հարթել այն խոչընդոտներն ու անհարթությունները, որ կան մեր առաջ, միացնել մեր ուժերը և որոնել միջոցներ, որոնք մեսր ժողովրդին հեղափոխության սույն բովով անցկացնեն և հասցնեն կուլտուրական նպւսստական դրության: Մեծ է մեր պատասխանատվությունը, եթե միացյալ ուժերով չգործենք, ուստի առաջարկում եմ ձեզ, հնարավոր եղածին չափ, միախորհուրդ լինել և դեն ձգելու այն անհարթությունները, որոնք կան թե մեր հետ, առհասարակ մյուս ժողովուրդների մեջ: Այս հակիրճ բացատրությունից հետո անցնենք գործի: Պետք է ընտրել մի մասնաժողով, մանդատները ստուգելու:

Սամ. Հարությունյան - Եթե չեմ սխալվում, պատգամավորների թիվը 100-ից ավելի կլինի: Մեր պարապմունքները կտևեն 7 օր: Եթե մանդատներն ստուգելու համար քննություն նշանակվի, կտևի երեք օր: Ուստի մի այնպիսի Եղանակ պիտի ընտրել մանդատներն ստուգող հանձնախումբ կազմելու համար, որ գործը շուտ և արագ ընթանա: Ես կարծում եմ, ընտրության եղանակը պետք է թողնել նույնն, ինչ որ նախագահություն ընտրելու ժամանակ աչքի առաջ ունեցանք: Եվ որովհետև