Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ

N 1

Համախորհրդակցության օրակարգը

27 սեպտեմբերի 1917թ.
Թիֆլիս

1. Քաղաքական մոմենտը և դրա հետ կապված խնդիրները:
Զեկուցողներ Ս. Վրացյան և Տ. Բեկզադյան
2. Նահանգների և գավառների փոփոխության (передел) և զեմստվոյի
հարցը:
Զեկուցողներ Ա. Շահխաթունյան, Ղազար ՏԵր-Ղազարյան,
Ստ. Կամսարական, Գ. Խատիսյան և Լ. Սահակյան
3.Պարենավորման հարցը:
Զեկուցողներ Ս.Հարությունյան և Տ.Բեկզադյան
4. Ազգամիջյան հարաբերությունների հարցը:
Զեկուցողներ Հ. Օհանջանյան, Միք. Պապաջանյան և Ար. Երզնկյան
5. Դեպի Անդրկովկասյան հատուկ կոմիտեի վերաբերմուքի հարցը:
Զեկուցողներ Ն. Աղբալյան, Հ. Առաքելյան:
6. Տեղական իշխանությունների կազմակերպության հարցը:
Զեկուցողներ Հովս. Արղության և Ա. Երզնկյան
7. ճակատի պահպանության և վտանգված վայրերի ապահովության հարցը:
Զեկուցողներ Ռ. Տեր-Մինասյան, Արսեն Շահմազյան և Ս. Փիրումյան
8. Փախստականության հարցը:
Զեկուցողներ Վ. Փափազյան, Ս. Հարությունյան և Հ. Առաքելյան
9. Դպրոցների ազգայնացման հարցը:
Զեկուցողներ Ս. Տիգրանյան, Ա. Աբեղյան և Ս. Հովվեյան
10. Ազգային բյուրոյի հաշվետվությունը:
Զեկուցողներ Ալ. Խատիսյան և Ն. Աղբալյան
11. Ընթացիկ հարցեր:

ՀԱԱ Ֆ. 222, ց.1, գ.17, թ.1: Տպագիր թերթիկ:

Համախորհրդակցության արձանագրությունները

N 2

Նիստ Ա

29 սեպտեմբերի 1917թ.

Արտիստական ընկերության ակումբի դահլիճ:

ժողովը բաց է անում միջկուսակցական խորհրդի հերթական նախագահ բժ. Հ. Օհանջանյանը: Միջկուսակցական խորհրդի կողմից համառոտ ակնարկ ձգելով ռուսական մեծ հեղափոխության ծագման և նրանց առաջ կած մեծամեծ հեղաշրջումների վրա, աոանձին շեշտով մատնանիշ է անում ներկա ազատական պայմանները, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը առաջին անգամ հնար է ունենում մեկ տեղ համախմբվելու և տիրող հոսանքների միջոցով որոշ խնդիրների նկատմամբ յուր կարծիքները հայտնելու: Թեև, ասում է բժ. Օհանջանյանը, հարկ նղած համագումարն