Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերբերյան - Այդ առաջարկի առաջին մասն ընդունում ենք, երկրորդը ոչ:

Մեծամասնությամբ որոշվում է բոլորին դուրս հանել ժողովի դահլիճից և ներս թողնելով ստուգել, թե յուրաքանչյուր ֆրակցիա քանի անգամ ունի նիստին մասնակցող ներկայումս:

Սույն գործողությունը, մոտ 40 ր[ոպե] ընդմիջում անելով, կատարվում է: Արդյունքը դաշնակցական - 99, Հայ ժող. կուս. - 36, ս. հեղ. - 21, էս - ղեկ և հնչ. -15, չեզոք - 7, ընդամենը 178 հոգի:

Ղազար Տեր-Ղազարյան - Կազմակերպիչ բյուրոյի ցուցակից երեում է, որ մանդատ ստացել են 270 հոգի: Պետք է ուրեմն սույն թվից 178 հանել և մնացորդը բացակաների թվով լրացնել:

Նախագահ - Մնում է, որ համաձայնության գանք:

Շամազյան - Զինվորական խորհրդից 7 հոգի պետք է գային, բայց չեն եկել և չենք էլ կարող ասել, թե որ կուսակցության կհարեին, ուստի և չպիտի հաշվի առնել, որպես նաև նախընթաց ճառախոսների ասածները:

Բերբերյան - Նույն բանը պետք է ասեմ ես Հայ ժող. կուս. կողմից: Մեզ մոտ այսօր ցուցակագրվել էին 43 հոգի: Այժմ սակայն ներկա են 36-ը, ուրեմն կարևոր գործով բացակայում են 7 հոգի:

Վ. Տեր-Օհանյան - էսեռներից բացակայում են երկու հոգի:

Արամ - Մեր ցուցակով արձանագրվում էին 113 հոգի, բայց ներկա են միայն 99 հոգի:

Կարճիկյանը, բոլոր հանգամանքները հաշվի առնելով, հայտարարում է, թե Դաշնակցությունը յուրաքանչյուր 25 հոգուց բաղկացած սենյակում իրեն վերապահում է 15 ձ[այն], մեկը զիջելով, սակայն էսդեկներին և հնչակյաններին տալիս է երեք տեղ, էսեռներին երեք, Հայ ժողովրդխւկան] կուսակցության 5:

Սուրխաթյանը հայտարարում է միացյալ էսդեկների կողմից, որ նրանք բավականանում են երկու ձայներով, այսպիսով հրաժարվելով զիջում արած մեկ ձայնից:

Արամ - Եթե ֆրակցիաները պատրաստ են թող այժմ ևեթ առաջարկեն իրենց թեկնածուներին: Բացի դրանից, առաջարկում եմ հրապարակական ժողովներն անել առավոտները, սեկցիաներինը' երեկոները:

Բժ. Աթաբեկյան - Սեկցիաների ընտրությունը այս կերպ չպետք է լինի: Սեկցիաների մեջ պետք է ընտրվեն այնպիսի մարդիկ, որոնք գործը հասկանում են: Մենք անպատճառ չպետք է ձգտենք երեք մարդ մտցնել: Թող ղեկավարվենք պրոպորցիայով, բայց գործին տեղյակ մարգոց առաջ քաշենք, պետք է ի նկատի ունենալ, այսպես ասած, մարգոց деловитост- ը:

Արամ - Ընդունում ենք, բայց թող ընտրված սեկցիաներն իրենք հրավիրեն ձեր այդ ասած գիտակ մարդկանց:

Հ. Առաքելյան - Թիֆլիսի քաղաքագլխից մի հեռագիր է եկել: Դա պետք է, իսկապես, առաջ կարդացվեր: Առաջարկում եմ գեթ այժմ կարդալ:

Նախագահը կարդում է Թիֆլիսի քաղաքագլուխ էլիավայի շնորհավորական հեռագիրը հետևյալ բովանդակության «Թիֆլիս քաղաքի ինքնավարությունը ողջունում է հայ ժողովրդի խորհրդաժողովը: Ռուսաստանի մեծ հեղափոխությունը մեր առաջ բաց է արել լայն հորիզոններ հասարակական և ազգային ինքնորոշման: Միասին կանգնած ազատության շեմքին, բոլոր ուժերով պետք է պաշտպանենք Ռուսաստանի մատաղ հասարակապետությունը հանուն ընդհանուր գպղափւսրի:

Թիֆլիսի քաղաքագլուխ էլիավա»: (Ծափահարություններ):

Շիրվանզադե - Մի շարք կարևոր և անհետաձգելի առաջարկ ունեմ, շուտով տեղի է ունենալու վրաց կաթողիկոսի օծումը: Առաջարկում եմ, որ ժողովն զբաղվի այդ ոարցով և հայտնի յուր վերաբերմունքը, շնորհավորելով: