Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ս. Հարությունյան - Մեր ֆրակցիան համաձայն է Փափազյանի առաջարկին:

Հ. Ղազարյան - Փափազյանի ցանկությունն էր, որ իրենցից սեկցիաների մեջ մտնողներ լինեն: Այժմ այդ ձևով բացատրելով, նրանց տրվում է ձայնի իրավունք: Ընտրությունը պետք է թողնել նրանց' տաճկահայերին և ոչ ուրիշներին:

Փափազյան - Արևմտահայ խորհուրդը կցանկանար, որ յուր անդամները տա առանձին-պռանծին սեկցիաների մեջ:

ժողովն ընդունում է, որ գաղթականական հարցի վերաբերյալ սեկցիայի մեջ մտնեն չեզոք տաճկահայերից:

Ապա խոսք է լինում սեկցիաներ ընտրելու [մասին]:

Արամը յուրաքանչյուր սեկցիայի համար առաջարկում է 25 հոգի:

Նախագահը քվեարկում է հիշյալ առաջարկը, որ մեծամասնությամբ ընդունվում է:

Արամ - Կառաջարկեի մատ բարձրացնել, որից կերևա, թե յուրաքանչյուր ֆրակցիայից քանի հոգի են ներկա:

Ղազար Տեր-Ղազաիյան - Վերստին առաջարկում եմ, որ ի նկատի ունենաք մանդատի սիստեմը: Ահա մենք' էսդեկներս և հնչակյաններս, ունենք 22 հոգի մանդատ ստացած, բայց չեն եկել շատերը, որովհետև հենց քաղաքումս պաշտոնական այս կամ այն գործով անկարող են եղել ներկա լինել:

Մուշեղյան - Պր. Արամի առաջարկած ձևն անհարմար է: Այդ նշանակում է, գիլիոտինի ենթարկել փոքրամասնության կարծիքը, օգտվելով այն հանգամանքից, որ դաշնակցականները մեծամասնություն են կազմում:

ԲԺ. Օհանջանյան - Չենք կարող իմանալ, թե ով որ կուսակցության է պատկանում: Ամեն մեկը ինքը կասի այդ:

Ղազար Տեր-Ղագարյան - Եկածները հայտնեն, բայց խնդիրը չեկածների մեջն է: Պետք է նրանց էլ հաշվի առնենք, ապա թե ոչ ճնշվում է մեր կարծիքը:

Մուշեղյանը համաձայն է սույն կարծիքին:

ԲԺ. Իսախանյանը պաշտպանում է Ղազար Տեր-Ղազարյանի ևս. հեղ[ափոխականների] կարծիքը: Պետք է նայել, թե ովքեր են մանդատ ստացել և նրա համեմատ վարվել: Թող դաշնակցությունն էլ մանդատները աչքի առաջ ունենա: Համեմատությունը երկու կողմից է, այնպես որ հաշիվը նույնն է դուրս գալիս: Եթե մեր այս ձևը չնդունվի, այն ժամանակ պետք է հայտարարել, թե սեկցիաներում միմիայն դաշնակցությունն է մասնակցել և նա է պատասխանատու:

Արշ. Ղազարյան - Եթե մանդատներն ի նկատի ունենանք, պետք է գավառից եկածներին իրենց գործից հետ ձգենք: Առանց նրան էլ այս խորհրդակցությունն երկու օրով ուշ սկսվեց: ժողովն իրավասու է, ինչպես վճռի, այնպես էլ պետք է անել:

Արարատյան - Մեր ֆրակցիայի առաջարկած ձևով ամենաաննշան ֆրակցիան իսկ ձայն է ունենում: Ուստի առաջարկում եմ ներկա եղող անդամներին ի նկատի ունենալ և ըստ այնմ ընտրություն կայացնել:

Իս Ամիրյան - Այս հարցը պետք է լուծել: Մեր խումբն առաջարկում է ընդմիջում անել և հարցի լուծումը հանձնել նախագահության:

Ղազար Տեր-Ղազարյան - Մի դիտողություն էլ Եմ կամենում անել, և թոդ մեծամասնությունը որոշի: Մեզնից 30 տոկոսը պակասում է: Եթե Դաշնակցությունն իմանար, որ իրենից էլ նույնքան տոկոս է պակասում, չէր համաձայնիւ:

Խ. Կարճիկյան - Ընդմիջում անել, առաջուց մատ բարձրացնելով յուրաքանչյուր ֆրակցիայի անդամների թիվն իմանալու համար:

Հ. Տեր-Աստվածատրյան - Նախ ընդմիջում անել, ապա ստուգել անդամների փվը:

Կարճիկյան - Այժմ ևեթ մատ բարձրացնել, ներկա եղողների քանակը ստուգելու համար: Այնուհետև թող յուրաքանչյուր ֆրակցիոնական բյուրոյում ասվի, թե որքան տոմսակ ստացել են, բայց չեն եկել: