Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրակարգի խնդիրը մոմենտի հարց:

ՆԱխագահը բաց անելով նիստը, հայտարարում է, որ օրակարգի ներկա խնդրի մասին զեկուցում պետք է տան, համաձայն միջկուսակցական խորհրդի որոշման, Տ. Բեգզադյանը և Ս. Վրացյանը: Հեռախոսներ գրվել են երկու հոգի Բեգզադյան[1] և Դ.Անանուն, 3-րդ և 4-րդ հերթին:

Ս.Հարությունյան - Մեր ֆրակցիայի կողմից առաջարկում եմ սահմանափակել ճառախոսների թիվը և խոսելու ժամանակը:

Նախ[այգահ] - Համաձայն քիչ առաջ կարդացված наказ-ի, չի սահմանափակվում ոչ ճառախոսների թիվը և ոչ ժամանակը: Սրա մասին կա առանձին հոդված наказ-ում, որի համաձայն սահմանափակում կլինի յուր ժամանակին:

(Ս.Վրացյանը կարդում է յուր զեկուցումը):[2]

Ապա քաղաքական մոմենտի մասին զեկուցումը ընկ. Վրացյանը: Շեշտելով այն խանդավառ ոգևորությունը, որով ամբողջ Ռուսաստանը դիմավորեց ազատարար հեղափոխությանը, ընկերը մանրամասն կանգ է առնում այն անկերպարան վիճակի վրա, որ այսօր տիրում է Երկրում - հիասթափություն թե երկրի ներսում և թե ռազմաճակատներում:

«Երկիրը կանգնած է ծանր ճգնաժամի հանդեպ: Պատճառները զորեղ են և մեկից ավելին: Ամենից առաջ խանգարված է պետության մեխանիզմը: Չկա իշխանություն, ճիշտ է, թեև անվանապես գոյություն ունեին պետական օրգաններ, սակայն նրանց ազդեցությունը կյանքի վրա չեն անդրադառնում: Գյուղերը, ծայրագավառները քայքայվում են անիշխանությունից: Երկիրը առաջ է գնում տարերային ընթացքով չզգալով պետական իշխանության ուժը:

Խանգարված է նաև երկրի տնտեսական կյանքը: Կանգ է առել արդյունաբերությունը: Ոչ մի ճյուղում հառաջադիմություն չի նկատվում: Ընդհակառակը, օրավուր զարգանում է հետադիմությունը, քայքայումը: Սրա բնական հետևանքով թանգությունը, պարենավորման ճգնաժամը անտանելի են դարձել: Այս հողի վրա կատարվում են բազմաթիվ էքսցեսներ: Պակաս հուսահատական չէ և պետության ֆինանսական վիճակը: Պատերազմը կլանում է հսկայական միլիարդներ: Կյանքի թանգությունը զորեղ կերպով ազդում է նաև պետության բյուջեի վրա: Մի կողմից անվերջ ծախսում են ահռելի գումարներ, իսկ մյուս կողմից չկան աղբյուրներ այդ ծախքերը ծածկելու համար: Արդյունաբերություն չկա, ներմուծում չկա, արտահանություն չկա: Միակ միջոցը մնում է փոխառությունը: Արտաքին փոխառության մասին այլևս խոսք չի կարող լինել, որովհետև մեր պետությունը դուրսը վարկ չի վայելում: Ներքին փոխառությունն էլ հաջողություն չունի, որովհետև մեր բնակչության ունևոր մասը վստահություն չունի դեպի հեղափոխական կառավարությունը:

Ի՞նչ անի կառավարությունը, ի՞նչ աղբյուրներից ծածկի իր աներևակայելի ծախքերը Նրա առաջ մնում է միայն մի ճանապարհ - թեև վտանգավոր, անհույս ճանապարհ, ուժ տալ թղթադրամին և նրանով հեղեղել երկիրը: Ահա այդ ճանապարհը, որ իր հերթին, ավելի է ծանրացնում կյանքի թանգությունը:

Նույն քայքայումն ու անմխիթարական վիճակը և ռազմաճակատներում: Այն զորքը, որ հեղափոխության առաջին օրերին հրապարակ դուրս եկավ պատերազմը մինչև վերջ տանելու լոզունգով, այսօր լքումի է մատնված: Ընկճված է նրա տրամադրությունը, ընկած կարգապահությունը, խորտակված տոկունությունը: Այդ Քանի որ արխիվային փաստաթղթերում պահպանվել է ազգանվան

  1. Բեգզադյան (ոչ թե Բեկզադյան) ձևը, ուստի մենք ևս պահպանում ենք այն: Շանոթ.կազմ.:
  2. Ս. Վրացյանի ճառը չի արձանագրվել և չի պահպանվել արխիվային գործերում: Ճառի տեքստը բերում ենք «Հորիզոն» թերթի 1917-ի հոկտեմբերի 3-ի համարից թերթի մեկնաբանություններով: Ծանոթ. կազմ.: