Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատկանյալ, շատ-շատերը դրանցից մեղադրվում և ենթարկվում են պատժի մինչև տաժանակիր աշխատանքը, թողնելով իրենց հետևից դժբախտացած ընտանիքներ, երբեմն կատարյալ քաղցածության մեջ: Այս հետևանքները սկսեցին շնորհիվ մի թյուրիմացոթյան, որ իբր այդ կուսակցությունը հակառոաապետական ձգտումներ ունի, այնինչ կուսակցությունը կազմակերպում է [գործունեություն] թուրքահայերի հալածանքների և կոտորածների դեմ, իսկ 1900-10 թվականներին նա մասնակցեց Կովկասի հայերի ինքնապաշտպանական գործում ընդդեմ տեղական թուրքերի արյունահեղ բռնությունների: Այս բոլորը իբր ճշմարտություն պարզվեց և կառավարությանն ասվեց, երբ մոտ 160 հայեր դատվում էին իբր դաշնակցականներ Սենատի առանձին ատյանում: Կառավարության հայացքը ավելի պարզ արտահայտվեց 1913 թվին այն բարձրագույն զեկուցման մեջ, որը Կովկասի փոխարքան ներկայացրեց թագավոր կայսրին, անվանելով դաշնակցական պրոցեսը «պուֆ», այսինքն իբր մի շինծու բան: Այդ հայացքը բարձր կառավարչական շրջանում պետք է ընդհանրացած համարել և այն աստիճանի զորեղ, որ արդարադատությա նախարար Շչեգլովիտովի նախարարության ժամանակ սկսվեցին հալածանքներ: Ի պատասխան Ձերդ Վեհափառության դիմումի Ձեր Պետերբուրգում գտնված ժամանակ .. , այլ հայտնեց, որ հնարավոր է գտնում բարձրագույն ներումն մեադրյալների միայն մի քակի ժամանակից հետո, որովհետև Սենատի վճիռը նոր է կայացել: Այդ, ի նկատի առնելով թե մեղադրյալների և թե նրանց ընտանիքների ծանր դրությունը, արդյոք, ժամանակ չէ՞, որ Վեհափառ Տեր, դուք նորից մի դիմումն անեիք Կովկասի փոխարքային և արդարադատության նախարարություն, որ նրանք բարեխոսեին մեր ողորմած կայսրի մոտ և Ձեր անունից խնդրեին ընդհանուր ներումն, դադարեցնեւով ընդմիշտ բոլոր գործավարությունները դաշնակցության վերաբերյալ:

ժամանակը շատ հարմար է թե ընդհանուր քաղաքական տեսակետից և թե շնորհիվ այն հանգամանքի, որ Կովկասի փոխարքա կոմս Վորոնցով-Դաշկովի բարիությունը դեպի հայերը և նրա հայացքը այդ խնդրի առթիվ միանգամայն շատ նպաստավոր են: Մոտ ապագայում հանգամանքները կարող են շատ փոխվել և դժվարացնել նույնիսկ հարցի հարցումն

Բացի գրավոր դիմումն, Վեհափառ Տեր, խնդրի հաջողության համար շատ կարևոր է, որ Դուք Պետերբուրգում ներկայացուցիչներ ունենաք, որոնք կարողանան ճշգրիտ պարզելու խնդիրը, իրերի դրությունը, և կենդանի խոսքով նպաստավոր տրամադրություն ստեղծեն:

Այս տեսակետից նպատակահարմար կլինի ուղարկել Պետերբուրգ Մեսրոպ եպիսկոպոսին, որը նշանակելը հաճելի կլինի և փոխարքային, լիազորել նույնիսկ և պ. Մ. Պապաջանյանին, որ երկուսը միասին աշխատեն: Հոգևորականի ներկայանալը մեր կողմից բարձր կառավարչական շրջաններում շատ մեծ նշանակություն կունենա և առանց այդ միջոցի գուցե հաջողության հույսերը որոշ չափով թուլանան:

Ազգային բյուրոն, ի նկատի առնելով այս բոլորը և քաջ իմանալով, որ Ձերդ Վեհափառությունն արդեն շատ մոտ է և Ձեզ համար մտահոգության առարկա է թե մեղավորների և թե նրանց ընտանիքի դրությունը, դիմում է Ձեզ և որդիական համեստությամբ խոնարհաբար խնդրում է, որ Ձերդ ս.Օձությունը չմերժե ամենակարճ ժամանակաշրջանում դիմում անել Կովկասի փոխարքային կոմս Վորոնցով-Դաշկովին և արդարադատության նախարար Շչեգլովիտովին, որ նրանք թագավոր կայսրից ընդհանուր խնդրեն, և տնօրինեք ուղարկելու Մեսրոպ Սրբազանին Պետերբուրգ աշխատելու այդ խնդրի մասին պ.Պապաջանյանի հետ միասին: Ձեր ուղարկելիք խնդրագրերի սևագրությունը կստանաք միաժամանակ այս նամակի հետ:

Ավելորդ չենք համարում հայտնել Ձեզ, Վեհափառ Տեր, այս մասին փոխարքայի հետ արդեն խոսված է, երբ Մեսրոպ և Բագրատ Սրբազանները և

Մեկ բառ անընթռնելի (հավանաբար «չխոսեցին»):