Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 14

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԲԱԳՐԱՏ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԸ

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՓՈԽԱՐՔԱՅԻՆ ՈՒՂԱՐԿՎԵԼԻՔ ՆԱՄԱԿՈՒՄ

ԲԱԼԿԱՆՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ (1912-1913ԹԹ.) ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱԲՆԱԿ

ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ

23 դեկտեմբերի 1913թ.
Թիֆլիս

Հարգելի պ.Սամսոն Հարությունյան,

Հեռագիր ստանալով էջմիածնից, մնացինք ևս երկու օր Թիֆլիսում, ենթադրելով, կարող է նոր կարգադրություն լինել, ստացանք Ձեր անունով նամակը, որի հետ փոխարքայի նամակի պատճենն էր: Ուղարկում ենք այդ գրության պատճենը: Խնդրում ենք գրության պատասխանը գրել հանուն տ[իար] փոխարքայի, համաձայն Վեհափառի ցանկության, ինչպես և որոշվեց ժողովում: Գրելու կետերը Ձեզ լավ հայտնի են արդեն: Ցանկալի է հարմար տեղերում շեշտել հետևյալ Երկու կետերը ևս:

1. Հաստատ տեղեկություններ կան, որ [Բալկանյան] պատերազմից անմիջապես հետո եվրոպական Թուրքիայից շատերն իրենց կամքով և մասամբ էլ տաճկաց կառավարության դրդմամբ ու կազմակերպված գալու են տաճիկներն ու բնակվելու են հայաբնակ մահմեդականությանը զորեղացնելու մտադրությամբ, անշուշտ, զգուշությամբ:

2. Գարնան բացվելուն պես սկսվելու են քրդական ավազակային ասպատակությունները, որոնց մասին լսվում են, թե կառավարության տաճիկ պաշտոնյաներն ու քրդական ավազակներն ու համադիե ձիավորների գլխավորները գաղտնի խորհրդակցություններ են անում: Տաճկաց կառավաությունն այսպիսի տակտիկային հետևել է միշտ, այժմ ևս նույնն է անում:

Պատասխան նամակի գլխավոր կետերն, երևի, այն կլինի, ինչ խոսակցություն որ տեղի ունեցավ փոխարքայի մոտ:

Մենք այսօր ճանապարհ ընկանք դեպի էջմիածին: Մի պատճենը հանձնեցինք պ Ալեքսանդր Խատիսյանին:

Հաճեցեք մի երկտողով հայտնել, արդյոք ե՞րբ պատրաստ կլինի պատասխանը, որպեսզի զեկուցանեմ Վեհափառ կաթողիկոսին:

Ընդունեցեք իմ և Մեսրոպ Սրբազանի ողջույնները:

Շնորհավոր Նոր տարի:

Խորին հարգանքով Բագրատ վարդապետ

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.34-35: Բնագիր: Ձեռագիր:


N 15

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՀԱՅ

ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱՅԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 մարտի 1914թ.

Վեհափառ Տեր,

1907 թվականից սկսած մինչև օրս շարունակվում են բազմաթիվ հայեր ենթարկվել քրեական պատասխանատվության, իբր դաշնակցություն կուսակցության