Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտնի փաստաբաններին:

Ներփակել գրությունները և վերադարձնել:

[Կաթողիկոսական դիվան]

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.61, թ.26-27: Բնագիր: Ձեռագիր:

N 17

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ

ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ

31 մարտի 1914թ.
Ս.էջմիածին

Ազգիս Վեհափառ Հայրապետը պատվիրեց դիվանիս գրել Ձեզ հետևյալը, ի պատասխան Բյուրոյի ամսույս 16-ի գրության, որ վերաբերում է դաշնակցական գործի առթիվ մեղադրվողների և դատապարտվածների խնդրին:

Ինչպես Ձեր գրության մեջ հիշում եք, դեռ 1912 թվի հունիսին Վեհափառ Հայրապետը Պետերբուրգում արդարադատության նախարար Շչեգլովիտովին այցելելիս, ի նկատի ունենալով բազմաթիվ բանտարկյալների, աքսորվածների ընտանիքների դիմումները և նրանց թշվառ ու ծանր կացությունը, անձամբ խնդրեց նախարարին զիջողաբար վերաբերվել, ազատել որոնց կարելի է և կամ թեթևացնել պատիճները, միջնորդեց նաև Շուշվա քահանաների համար, որոնք բանտարկված և կարգալույծ էին եղած և որոնց համար Թիֆլիզի Դատաստանական պալատն ևս միջնորդել էր: Նախարարը պատասխանեց վեհափառին, որ Շուշվա քահանաների գործի հետ կծանոթանա և կարգադրություն կանի, մինչև իսկ խնդիրը հիշեցնելու համար յուր ցանկությամբ նշանակվեց երդվյալ հավատարմատար պ.Ս.Սարիբեկյանը, որը ներկա էր այդ խոսակցության ժամանակ Վեհափառ Հայրապետի շքախմբի անդամների հետ միասին: Իսկ Դաշնակցության գործում մեղադրվածների համար նախարարը վաղաժամ համարեց միջնորդություն հարուցանելը:

Այս տարվա հունվարի 16-ին Տ.փոխարքայի և նորա օգնական Պետերսոնի հետ ունեցած Ձեր խոսակցությունն իմ ներկայությամբ, վերադարձիս զեկուցի մանրամասնաբար Վեհափառ Հայրապետին. առանձնապես խնդրեցի ուշադրություն դարձնել փոխարքայի և նրա օգնական հայտնած այն կարծիքի վրա, թե միջնորդությունը հարուցանելու միակ նպատակահարմար միջոցը Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից դիմում անելն է իրեն (փոխարքային) և արդարադատության նախարար Շչեգլովիտովին, որի հիման վրա ինքը կմիջնորդի ուր հարկն է: Վեհափառ Հայրապետը լսելով զեկուցումս և, ի նկատի ունենալով կառավարության այժմյան տրամադրությունն ու պայմանները, սկզբունքով ընդունեց դիմելու անհրաժեշտությունը, միայն հիշեց, որ խմբագրած գրությունները կուղարկվեն Պետերբուրգ պ.Միքայել Պապաջանյանին այնտեղ ձեռնհաս շրջանների կարծիքն ևս իմանալու, ինչպես Դուք հայտնեցիք ինձ Թիֆլիզում, դիմումները վերջնականապես խմբագրելու համար, որի մասին ժամանակին զեկուցել Եմ Վեհափառ Հայրապետին:

Նորին Վեհափառությունը ստանալով սույն մարտ 16 թվակիր Ձեր նամակը և ի նկատի ունենալով այս գործի չափազանց ծանրակշիռ և լուրջ լինելը.[1] անհրաժեշտ համարեց Պետական դումայի անդամ պ.Միքայել Պապաջանյանի միջոցով նախապես իմանալ Պետերբարգի ձեռնհաս և գործին ու դատավարությանն ըստ ամենայնի

  1. Ընդգծումն բնագրինն է: