Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծանոթ անձանց կարծիքն ու տրամադրությունն ևս, որի համար ուղարկվեց նորան նաև փոխարքայի և արդարադատության նախարարի անունով խմբագրած գրությունների պատճենները:

Այժմ Վեհափառ Հայրապետը սպասում է այդ պատասխանին, որից հետո միայն դիմելու է Տ.փոխարքայի և նախարար Շչեգլովիտովի միջոցով թագավոր կայսեր ողորմածությունը խնդրելու:

Դիվանապետ Բագրատ Եպիսկոպոս

ՀԱԱ, Ֆ.227, ց.1, գ.595, թ.3-4: Բնագիր: Ձեռագիր:

N 18

ՄԱՏԹԵՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՐ

ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2 ապրիլի 1914թ.
Տփխիս

Մեծարգո պ.Սամսոն Հարությունյանդ,

Երեկ կեսօրին Բագրատ եպիսկոպոսից նամակ ստաա, որ իմիայլոց գրել էր դաշնակցականների գործի առթիվ,խնդրելով Ձեզ մոտ կարդալ, բայց որովհետև Դուք մեկնել եք Դիլիջան, պարտք եմ համարում նամակի այդ կտորը արտագրել և ուղարկել Ձեզ ի տեղեկություն. -

«Դաշնակցկանների համար ղիմումը Վեհափառն ընղունել է սկզբունքով, միայն պատվիրեց նախ գրել Պետերբուրգի պ.Միքայել Պապաջանյանին ձեռնհաս մարդկանց կարծիքն ևս իմանալու, зондировать почву, որ համարեց անհրաժեշտ: Այդտեղ խմբագրած գրությանդ պատճենները ևս ուղարկվեին, որ ցույց տա հայտնի փաստաբաններին (..., Корабчевский են): Գիտես, որ Վեհափառը զգույշ է և մտածում է այնպիսի քայլ անել և այն ձևով, որ արդյունք ունենա: Երևի մոտ ժամանակներս այղ դիմումը կհաջողվի, այնուհետև կգրվի նաև պատրիարքին ինչ որ անհրաժեշտ է, որ այնտեղից ևս դեսպան Գիրսի միջոցով աշխատի: Գրելուց հետո արդեն ամեն կերպ պետք է աշխատել հաջողացնել»:

Երկրորդ նամակում հայտնում է, որ Ձեր հեռագիրը ստացել և զեկուցել է Նորին Սրբության, որն ասել է. «Խնդիրը լուրջ է, պետք չի դիմել միայն դիմած լինելու համար կամ ձևի համար այլ պետք է հաջողության մասին ևս մտածել և ամեն ինչ նախատեսել»:

Առիթից օգտվելով, հարկ եմ համարում իմ դիտողությունն անել դաշնակցականների գործի դիմումի համար, փոխարքան անշուշտ կկամենա դաշնակցականների գործը մաքրել և ներումն խնդրել, սակայն կառավարական շրջանները ինչպե՞ս կնայեն այդ խնդրի վրա. մի ազգի քաղաքական անլեգալ կուսակցության անդամներին ներումն շնորհելը առիթ չի՞ դառնալ մտածելու մյուս ազգությունների և բուն ռուս անլեգալ կուսակցությունների անդամների համար էլ ներումն պահանջել, և կառավաությունը կարո՞ղ է անտես առնել մի այդպիսի պահանջ, առանց իր դեմ գրգռելու թե աջակողմյաններին և թե ձախկողմյաններին, և եթե կառավարությունը վերջին հանգամանքն ի նկատի առնի և ընդհանուր ներումն էլ անկարելի համարի (որ շատ հավանական է), արդյոք դաշնակցականների խնդիրն էլ

Մեկ անուն անընթեռնելի: