Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. Մինչև ընտրական քառանդամ սիստեմով ազգային ներկայացուցչություն հրավիրելը խորհուրդը ունենում է իր պարբերական գումարումները և լուծում է սկզբունքային ու առանձին գործնական կարևորություն ունեցող ժողովրդական խնդիրներ:

3. Ազգային ժողովը կազմված է համախորհրդակցության մեջ ի հայտ բերված հասարակական խմբակցությունների թվական փոխհարաբերության հիման վրա և, բացի այդ, հրավիրվում են ժողովին հասարակական մի քանի խմբակցությունների ներկայացուցիչները համախորհրդակցության որոշմւսմբ:

4. Համագումարի մեջ հարցերը լուծվում են հասարակական խմբակցությունների փոխադարձ համաձայնությամբ:

5. Համախորհրդակցության մեջ ընտրված ռուսահայ խորհուրդը գերագույն գործադիր օրգան է ռուսահայ ժողովրդի և նա է, որ ամբողջ ժողովրդի անունից վարում է ռուսահայ քաղաքականությունը թե մեր ժողովրդի և թե ամբողջ պետության մեջ:

6. Ռուսահայ խորհուրդը իրականացնում է այն որոշումները, որն արել է Հայոց ազգային համախորհրդ՞ակցությունը:

7. Խորհուրդը վարում է ժողովրդական մյուս ընթացիկ խնդիրները, եթե միայն սրանք առանձնապես սկզբունքային բնույթ և գործնական կարևորություն չունեն:

8. Այս վերջին խնդիրները նախապես քննության են ենթարկվում ռուսահայ ազգային ժողովի մեջ և խորհուրդը իրականացնում է սրա որոշումները:

9. Խորհուրդն իր որոշումները սկզբունքային հարցերի մասին կայացնում է նույնպես ոչ թե պարզ քվեարկությամբ, այլ իր անդամների փոխադարձ համաձայնությամբ:

10. Ազգային համախորհրդակցության, ազգային ժողովի և ռուսահայ խորհրդի փոխհարաբերությունների և լիազորությունների ստույգ և մանրամասն մշակումը հանձնել խորհրդին, իսկ հաստատումը ազգային ժողովին:

Վարձատրության հարցը:

Խորհրդի ամենից կարևոր պարտականություններից մեկն է շուտափույտ կերպով ազգային համագումար հրավիրելը քառանդամ սիստեմով:

Նույն գործը, թ.48 և հակ.:

ՀԱՎԵԼՎԱԾ

ա. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ: ԸՆՏՐԱԿԱՆ

ՇՐՋԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ:

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ: ՍԵԿՑԻԱՆԵՐԸ

N 26

Ռուսահայոց համախորհրդակցության պատգամավորների

ընտրությունների կանոնները և ընտրական շրջանների

ու պատգամավորների ցուցակը

05 հունիսի 1917թ.

1. Յուրաքանչյուր ռուսահայ 20 տարին լրացած առանց սեռի և դավանության խտրության, իրավունք ունի մասնակցելու պատգամավորնեի