Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. Որ մենավաճառությունը իբրև սկզբունք ապրուստի ամենակարևոր առարկաների վերաբերմամբ, կանոնավոր հսկողության հետ, պետք է մտցվի կյանքի մեջ ամենուրեք և ամենալայն չափով և

5. Որ Անդրկովկասի զորքի և ազգաբնակության պարենավորման հոգսը պետք է կազմի կառավարության առանձին ուշադրության առարկա, որոշեց

I. Տարածել մենավաճառության օրենքը 30 մարտի 1917թ. Անդրկովկասի վրա:

II. Անդրկովկասի ազգաբնակության կարիքին համապատասխան չափով հացահատիկ պահանջել հյուս[իսային] Կովկասից

III. Արտահանության և ներածության համար կանոնավորվե Վլադիկավկազի և Անդրկովկասի ճանապարհները, ներքին հարաբերությունները և օգտվել ծովային երկու ճանապարհից Սև ծով-Նովորոսիյսկից և Կասպիական ծովից Պետրովսկի մինչև Բագու և Եվլախ:

IV. Արտահանությունը արագացնելու համար հացահատիկի նախապատվություն տալ, Ռուսաստանից եկող մյուս ապրանքներից:

V. Հացահատիկը կանոնավոր բաժանելու և եղած բողոքներին շուտափույթ բավարարություն տալու համար նշանակել կոմիսար-վերահսկիչ, պարենավորման մարմիններից անկախ:

VI. Առաջարկել կառավարության հնարավորություն ստեղծելու Պարսկաստանից ևս հացհատիկ բերելու Ռուսաստանի և Անդրկովկասի տարբեր ապրանքների փոխանակությամբ:

VII. Առաջարկել կառավարության Անդրկովկասի ազգաբնակության տալու շաքարի և թեյի բավարարությունը, որը մեծամասնության համար կփոխարինե տաք կերակրին:

VIII. Միջոցներ ձեռք առնել հերկելու մեծ տարածության հողեր և դրա համար կառավարությունից պահանջել այժմյանից ապահովել ժողովուրդը անհրաժեշտ սերմացուով, իսկ աշխատանքի ժամանակ հայ զինվորների մի մաս, գլխավոր[ապես] թիկունքից, որոշ ժամանակով գյուղեր վերադարձնել աշխատանքներ կատարելու:

IX. Միջոցներ ձեռք առնել գյուղացիներին համոզելու և հասկացնելու, որ նրանք էլ խնայողաբար գործածել հացը, յուրաքանչյուր շնչին ոչ ավել մեկ ֆունտից օրական:

X. ժողովրդյան հագուստեղեն մատակարարելու համար հիմնել և տարածել ջուլհականոցներ կոոպերատիվների, հասարակական հաստատությունների և գյուղական համայնքների նախաձեռնությամբ, որի համար կառավարությունից խնդրել 1.000.000ռ.:

XI. Գյուղատնտեսական գործիքները պատրաստելու և հները նորոգելու համար հիմնել տեղական արհեստանոցներ և խնդրել 500.000ռ.:

XII. ճանաչել գաղթականական սննդական պահեստները համահավասար նահանգական պահեստներին և ազատ րեկվիզիցիայից:

Գ.17, թ.10-11:

N 25

Որոշում Ռուսահայ Ազգային ժողով ու Ազգային խորհուրդ ստեղծելու և դրանց

կանոնադրությունը ընդունելու մասին

1. Ռուսահայ ազգային ժողովը գերագույն ներկայացուցչական օրգան է ռուսահայ ժողովրդի: