Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բողոքները հիշյալ հանձնաժողովները կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով ներկայացնում են Ռուսահայոց համագումարին, որից կախված է պատգամավորների քննությունը, ստուգումն ու վավերացումը:

Ց ՈՒ Ց Ա Կ

Ընտրական շրջանների և պատգամավորների

Առաջին անգամ արդեն հայտարարված և ցրված ցուցակում բերված էր յուրաքանչյուր շրջանակի հայ ազգաբնակության թիվը և քանի պատգամավոր է ընկնում յուրաքանչյուր շրջանակի վրա: Ներկա ցուցակից այդ տեղեկությունները դուրս ձգեցինք, որպեսզի տեղիք չավին կարծելու, թե յուրաքանչյուր շրջանակ նշանակված թվով պատգամավոր պիտի ընտրե իր կողմից:

1. Երևանի շրջան, կենտրոն Երևան:

(Շրջանակներ. 1. Երևան քաղաք, 2. Երևանի գավառ, 3. Նոր- Բայազետ գավառով, 4. Հին Նախիջևան գավառով, 5. Վաղարշապատ էջմիածնի գավառով, 7. Շարուր-Դարալագյազ) 46 պատգամավոր:

2. Ալեքսանդրապոլի շրջան, կենտրոն Ալեքս[անդրապոլ]:

(Շրջանակներ, 1. Ալեքսանդրապոլ գավառ) 19 պատգամավոր:

3. Դարսի շրջան, կենտրոն Դարս:

(Շրջանակներ. 1. Դարս, Օլթի, Արդահան, 2. Դարսի գավառ, 3. Կաղզվան քաղաք, 4. Կաղգվանի գավ[առ] 12 պատգամավոր):

4. Թիֆլիսի շրջան, կենտրոն Թիֆլիս: (Շրջանակներ. 1. Թիֆլիս քաղաք, 2. Թիֆլիսի գավառ, 3. Ախալցխա, 4. Գորի և Դուշեթ, 5. Գորվա գավառ, 6. Սղնախ գավառով, 8. Ախալքալակ գավառով, 9. Բորչալու գավառ) 40 պատգամավոր:

5. Շուշվա շրջան, կենտրոն Շուշի: (Շրջանակներ. 1. Շուշի գավառով, 2. Գորիս և Զանգեզուր, 3. Կայագինի գավառ) 22 պատգամավոր:

6. Գանձակի շրջան, կենտրոն Գանձակ:

(Շրջանակներ. 1. Գանձակ գավառով, 2. Նուխի գավառով, 3. Ղազախ գավամռով, 4. Արեշի գավառ, 5. Ջիվանշիրի գավառ) 20 պատգամավոր:

7. Բագվա շրջան, կենտրոն Բագու:

(Շրջանակներ. 1. Բագու, Դուբա, Լենկորան, Ալպյան, 2. Շամախի գավառով, 3. Գյոքչայի գավառ) 12 պատգամավոր:

8. Բաթումի շրջան, կենտրոն Բաթում:

(Շրջանակներ. 1. Բաթում իր շրջանով, 2. Բութայիս գավառով, 3. Սուխումի շրջան, 4. Նովորոսիյսկ շրջանով) 7 պատգամավոր:

9. Դաղստանի շրջան, կենտրոն Արմավիր:

(Շրջանակներ. 1. Դերբենդ և Դաղստանի շրջան, 2. Արմավիր, Եկատերինոդար, Մայկոպ, 3. Վլադիկավկազ, Դզլար, Պյատիգորսկ, Մոզդոկ շրջանով) 7 պատգամավոր:

10. Հաշտարխանի շրջան, կենտրոն Հաշտարխան:

(Շրջանակներ. 1. Հաշտարխան, Ստավրոպոլ, Սարատով, Ցարիցին (Սիրիր), 2. Ասխապատ և Թուրքեստանի շրջան) 2 պատգամավոր:

11. Բեսարաբիայի շրջան, կենտրոն Նոր Նախիջևան:

(Շրջանակներ, 1. Պետրոգրադ, Մոսկվա, 2. Կիև, Խարկով, Ռոստով, 3. Քիշինև, Օդեսա, Ակկերման, 4. Դրիմ, Տավրիկյան նահանգ) 8. պատգամավոր:

Ընդամենը 11 շրջանակով և 185 պատգամավոր:

«Արև», 05.07.1917: