Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 27

Ռուսահայ Ազգային ժողովի ու Խորհրդի

կանոնադրության նախագիծը

1. Մինչ ընտրական քառանդամ սիստեմով ազգային համագումար հրավիրելը ստորև հիշված հիմունքներով կազմակերպվում է «Ազգային ներկայացուցչական ժողով», որ համարվելու է Ռուսահայ ժողովրդի ժամանակավոր ներկայացուցչական օրգանը և ունենալու է իր պարբերական նիստերը Թիֆլիգում:

2. Նրա զբաղմունքի առարկաները պիտի լինեն Ռուսահայության վերաբերող բոլոր հարցերը և Տաճկահայության վերաբերող այն խնդիրները, որ օրգանապես կապված են ռուսահայության հետ և բխում են ներկա կացությունից: Օրինակ, փախստականական վերաշինության վերաբերյալ մի շարք վարչական հարցեր (մինչ պատերազմի վերջանալը) և առհասարակ գործնական արժեք ունեցող խնդիրներ:

3. Այդ «ժողովի» կազմը miniatur չափով ներկայացնում է տեղի ունեցող համագումարը, գումարած մի քանի հիմնարկությունների ներկայացուցիչները:

Այսպես

1. Դաշնակցական Կուասկ[ցություն]ից 16-14 հոգի
2. ժողովրդական 7-5
3. Սոցիալ-դեմոկր. 4-3
4. Սոցիալ-հեղափոխ. 3-3
5. Озакома-ի ներկայաց. 1
6. Կաթողիկոսի ներկայաց. 1
7. Համագումարում ընտրված Պետրոգրադի ներկայացուցիչներ 2
8. Առևտրա-արդյունաբերակ[ան] Միությունից ընտրվելիք ներկայացուցիչներ (Մոսկվա, Պետրոգրադ, Նախիջևան, Բագու) 4 (5)
9. Արևմտահայ խմբակցությունից 1
10. Տաճկահայ հանձնաժող. ներկայացուց. 1
Ընդամենը 35 հոգի

4. «Ազգային ներկայացուցչական ժողովում» հարցերը լուծվում են ֆրակցիաների փոխադարձ համաձայնությամբ.

Նկատ. - Այն հարցերը, որոնց վերաբերմամբ փոխադարձ համաձայնություն չի կայանում, հանվում են օրակարգից լուծելու հառաջիկա համագումարին:

5. Եթե մինչ այդ համագումարը այս կամ այն ֆրակցիան իր անունից սեպարատ կերպով քայլեր է անում օրակարգից հանված հարցերի շրջանում, դրա պատասխանատվությունը ընկնում է ամբողջովին սեպարատ գործող ֆրակցիայի վրա հերթական համագումարի[ց] առաջ:

6. Ազգ[ային] ներկխյյացուցչական] ժողովի ամենաառաջին քայլերից մեկը պիտի լինի փութացնել հերթական համագումարի հրավիրելը, մշակելով նրա օրակարգը, պատրաստելով զեկուցումները և տեխնիկական հարմարություններ ստեղծելով:

7. Համախորհրդից ընտրված «Ռուսահայ խորհուրդը» գերագույն գործադիր օրգանն է ռուսահայ ժողովրդի, որի ամբողջական անունից վարում է ռուսահայ քաղաքականությունը թե Անդրկովկասում և թե ամբողջ պետության մեջ, - Համախորհրդի որոշումների և շոշափված հարցերի շրջանում: