Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8. Հարցերի լուծումը կարող է տեղի ունենալ կամ բացարձակ քվեարկությամբ, կամ փոխադարձ համաձայնությամբ քաղաքական ֆրակցիաների մեջ:

Նկատ. - Փոխադարձ համաձայնությամբ պիտի լուծվեն բոլոր համապետական և համաանդրկովկապան հարցերը առհասարակ և մասնավորապես Հայկական ազգային սկզբունքային խնդիրները:

Նկատ. - Եթե «Ռուսահայ խորհրդում» համաձայնության չգան ֆրակցիաները, անմիջապես հրավիրվում է «Ազգային ներկայացուցչական ժոդովը» և հարցերը այնտեղ որոշում են 4 և 5 կետ...[1] հիման վրա:

9. «Ռուսահայ խորհրդի» անդամների թիվը փոխադարձ համաձայնությամբ, որոշվել է այսպես.

Դաշնակց. կուս-ից 6 հոգի
ժողովրդ. 2
Սոց.-դեմ. 2
Սոց.-հեղ. 2
և
Ընդհանուր համաձայն[ությամբ] լրացուցիչ 3
Ընդամենը 15 հոգի

10. Հիշյալ 15 հոգուց 8 հոգի պատրաստվում են ապրել Թիֆլիզում և ամբողջովին նվիրվել «Ռուսաց խորհրդի» գործին առանց կողմնակի որևէ աշխատանք ունենալու: Ուստի և Համախորհուրդը որոշում է վարձատրել դրանց աշխատանքը ամսական ... ռ.[2] վճարումով:

11. «Ռուսահայ խորհուրդը» մշակում է «խորհրդի» և «ժողովի» փոխհարաբերությունների և լիազորությունների ստատուտները նույնպես և իր ներքին աշխատանքի բաժանումը ու ներկայացնում է «Ազգ[ային] ներկ[այացուցչական] ժողովին» ի հաստատություն:

12. ժամանակավորապես «Ռուսահայ խորհրդի» կազմն է.

1. Ավետիս Ահարոնյան
2. Խաչատուր Կարճիկյան
3. Աբրահամ Գյուլխանդանյան
4. Ռուբեն Տեր-Մինասյան
5. Նիկոլ Աղբալյան
6. Կորյուն Ղազազյան
7. Լևոն Աթաբեգյան
8. Հովհ. Տեր-Օհանյան
9. Ղազար Տեր-Ղագարյան
10. Արամայիս Երգնկյան
11. Սամսոն Հարությունյան
12. բժ. Հար. Այվազյան
13. Տիգրան Բեգգադյան
14. Պետրոս Զաքարյան
15. Ստեփան Մամիկոնյան

Գ.17, թ. 51-58 և հակ.:

  1. Մեկ բառ անընթեռնելի:
  2. Գումարի չափը բաց է թողնված: