Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Կրասիլնիկյան Կոստ.
2. Սարուխանյան Ավ.

թեկնածուներ
1. Թերզիբաշյան
2. Աղասարյան
3.Գ.Մելիք-Ղարագյոզյան

Քարտուղար Հ. Ստեփանյան

N 30

Սեկցիաների կազմում ընդգրկված սոցիալ-դեմոկրատներ

և ս. դ. հնչակյաններ

1. Земство и передель - Ղ.Տեր-Ղազարյան և Մ.Ղարաբեգյան

2. Պարենավորման կ գաղթականական խնդիր - Պետրոպան և Գալիկյան

3. Ազգամիջյան հարաբերությունների և տեղական իշխանությունների հարցեր - Դ.Անանուն և բժ Իսախանյան

4. ճակատ և ինքնապաշտպանություն - Փիրումյան և Աբր.Մալխասյան

5. Դպրոցների ազգայնացան - Սուրխաթյան և Սիմ.Հովվեյան

6. [Ազգային] բյուրոյի հաշվետվություն - Ղարաբեգյան և Հակ.Ղազարյան

Գ. 17, թ.Յ:

բ. Համախորհրդակցության նախապատրաստական փուլը

N 31

Թղթակցություն «Արև» թերթում. «Ղրիմի ազգային համագումարը»

30 հունիսի 1917թ.

Սիմֆերոպոլում հուն[իսի] 11-ին, ժամը 12-ին, բացվեց Ղրիմի հայոց համագումարը: Ներկա էին 30 ներկայացուցիչներ բոլոր (12) գաղութներից, բացի Յալթայից և Կարասուբազարից:

Առաջարկվում է այդ համագումարում հայերեն խոսել և ընդունվում է առաջարկը:

Կարդացվում է օրակարգը:

Քննության է առնվում այդ օրակարգի առաջին հարցը Հայաստանի ապագա վիճակը:

Տեղի է ունենում տաք, աղմկահույզ վեճ: Վիճաբանությունից հետո առաջարկվում են մի քանի բանաձևեր: Ընդունվում է բանաձևը, որ ճանաչվի ազգերի ինքնորոշումը, տերիտորիալ ավտոնոմիան: Տաճկահայերը իրենք պիտի դառնան իրենց բախտի տնօրինողները:

Կարճ ընդմիջումից հետո ժողովը, ձայների մեծամասնությամբ, որոշում է Տավրիկյան նահանգների կենտրոնում Սիմֆերոպոլում, բանալ հայկական միջնակարգ դպրոց, որի ծախսերը և նախապատրաստական աշխատանքները հոգալու համար ընտրվում է հանձնաժողով: Միջոցները հայթայթելու համար ընդունվում է Ղրիմի բոլոր գաղութներում հանգանակության բացում: