Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ապա քննության է դրվում Տավրիկյան նահանգի հասարակությունների միության խնդիրը: Երկար քննությունից և վիճաբանություններից հետո ընդունվում է հետևյալ բանաձևը.

1. Առաջարկել Տավրիկյան հայ համայնքներին կազմել տեդական ինքնավար մարմիններ, որոնք վարելու են տեդական ազգային գործերը, 2. Հիմնել նահանգական կենտրոնական մարմին Սիմֆերոպոլում բաղկացած բոլոր համայնքների տված համեմատական թվով ներկայացուցիչներից, որ իրավասու է ա. վճռել ընդհանուր նահանգային ազգային բնույթ կրող գործերը և բ.սերտ ու ներդաշնակ կապ պահպանել ինչպես Կովկասի, այնպես և ուրիշ հեռավոր հայ գաղութների համայնական մարմինների հետ:

Առաջարկվում է նախկան կենտր[ոնական] մարմնի կազմավորվելը, ունենալ ժամանակավոր կենտր[ոնական] մարմին, որ բաղկացած լինի Ղրիմի բոլոր հայ գաղութների տված համեմատական թվով ներկայացուցիչներից (ընդամենը 22 հոգի): Առաջարկությունն ընդունվում է և պարտականություն է դրվում համագումարի նախագահի և տիկ. Գրեկյանի վրա այդ մարմինը հրավիրել մինչև հունիսի 5-ը:

Խորհրդակցության է դրվում կենտրխնական] պատգամավոր[ներ]ի ընտրությունները ռուսահայ համագումարի համար: Պրն. Ս. Թամրազյանն առաջարկում է պատգամավորների ընտրությունը անպայման հետաձգել, պատճառաբանելով ա. ռուսահայ համ[ագումար]ին պիտի մասնակցեն միայն ռուսահայերը, հետևապես և տաճկահայերը չեն կարոդ ընտրել կամ ընտրվել, մինչդեռ նրանք սույն ժողովին մասնակցում են, բ. դա կլինի երկաստիճանի, անուղղակի ընտրություն, մինչդեռ պետք է լինի ուղղակի: Առաջարկն ընդունվում է և ընտրությունն հետաձգվում է, միայն ընտրվում է մի միջկուսակցական մարմին ղեկավարելու համար ընտրությունները:

Քննության դրվելով օրակարգի վերջին կետը, որոշվում է կազմել Ղրիմի ամբողջ հայության մանրամասն վիճակագրությունը: Պատգամավոր Ցուզանյանը կարդում է իր կազմած վիճակագրության ձևը, որ ընդունվում է լրացումներով: Որոշվում է շուտով տպագրության տալ վիճակագրային թերթիկները, որի համար ընտրվում է երկու հոգի:

Օրակարգի հարցերը սպառելով, գիշերվա ժ.11-ին, պատգամավորներից շատերը ցանկանում են հեռանալ: Որոշվում է շտապողականությամբ քննության առնել հասարակությունների կողմից դնելիք հարցերը: ժամանակի սղության պատճառով շատերը հրաժարվում են: Պատգամավոր Թամրազյանը բողոքում է, որ համագումարը դրվելով նեղ շրջանակի մեջ, զբաղվեց կազմակերպիչ բյուրոյի աղքատ օրակարգով, իսկ Ղրիմի բոլոր համայնքների դնելիք հարցերն արհամարհվեցին. Կերչի պատգամավորն է միայն դնում իր համայնքի հարցերը, որոնք, 2-րդական լինելով, չեն ընդունվում:

Օն. Անոփյան կարդում է իր պատրաստած բանաձևը, որով համագումարը պահանջում է, որ թուրք արյունախում կառավարությունից պահանջվի հայ ժողովրդի արյան հատուցումը, միաձայն ընդունվում' է [առաջարկությունը] և մտցվում արձանագրության մեջ:

Համագումարը չունեցավ իր սպասած հաջողությունը, շնորհիվ կղերաեան, անգույն, պահպանողական, անսկզբունք և անձնական հաշիվներից ու եսասիրությունից կուրացած կղերամիտ պատգամավորների:

Ս. Ս. Թանատոս
Ղրիմ

«Արև», 30.06.1917: