Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգամ կարող է տալ կուսակցության: Հայ և հայություն և արտաքո սրանց ամենայն ինչ ունայնություն և սուտ...

N22

29 նոյեմբերի 1914թ.

Եղբայր Սամսոն,

Սարսափելի անախորժ տպավորություն թողնում են «Մշակի» ակնարկությունները վերաբերյալ գաղթականներին և փախստականներին: Մի՞թե ճշմարիտ է. որ այդ չափ ողորմելի է Բյուրոյի ցույց տված օգնությունը, մի՞թե իսկապես սուդ են Ձեր միջոցները առաջին օրերին: Պետք է ասած, մենք այնպես էլ չիմացանք ի՞նչ են անելու բագվեցիները և թիֆլիսցիները: Բարեբախտաբար 25-ը' մոտը, կգանք անձամբ տեսնելու: Երեկ ընդհանուր ժողով ունեինք Ռոստով-Նախիջևան փոխադարձ վարկի ընկերության և իմ առաջարկությունով որոշվեց տալ տասը հազար, հինգը այժմ և հինգը հունվարին: Շեշտվում էր անդադար փախստականների վրա և մատնանիշ էր արվում, որ աչքաթող են եղած և պետք էր ինձ երկար բացատրություններ տալ, որպեսզի Բյուրոյի վարկը բարձր պահել հասարակության մեջ և որոշել, որ Բյուրոյի տրամադրության տրվեին առհասարակ բոլոր գումարները: «Մշակի» արծարծած կարծիքը, թե հարկավոր է առանձին մարմին, այնքան ինձ վշտացրեց, որ երևի Թիֆլիսում կորոշեմ աշխատակցել «Հորիզոնին», մանավանդ, որ իմ երեք հոդվածներս ժողովարարության վերաբերյալ չեն տպվում:

Մենք հեռագրել էինք Ձեզ վերաբերյալ հայ գերիների, հեռագրել էի նաև Աճեմյանին, ստացա պատասխան, որ բոլոր բանը կախված է փոխարքայից, այդպիսի պատասխան ստացել է նախարարությունից, անգամ չեն կարող նրանց զգեստավորել, մերկ են և պոպիկ, հիվանդ, սրտաճմլիկ տեսարան... Երկու ուսանողներ Պետրոգրաղից հասան և ինձ պատմեցին, որ Միլյուքովը ասել է, թե հայկական ավտոնոմիային հակառակ պիտի խոսեին մի հայկական երեկույթի մեջ, կարծեմ, եթե չեմ սխալվում, Вольноэкономическое общ.

Բանից երևաց, որ Ադոնցը չէ ուզում հրապարակ ելնել, իսկ խոսողները... վրացիներ են լինելու: Հեռագրեցի Աճեմյանին Ասրբեգյանին Պետրոգրադ, և Մամիկոնյանին և Ջիվելիկյանին Մոսկվա և վերջինից ստացա պատասխան, որ կանցնի Պետրոգրադ: Երևի իմացաք, որ Տոտոմյանն էլ խոսել է հակառակ: Պետք է ձեռնհաս մարդիկ ունենայինք շրջելու, խոսելու համոզելու... Սաթույանի ճառի մասին ուրիշ լուր ստացվեց իբր թե չի կարողացել լավ խոսել... 4-ին կամ հինգին կայսրը անցնելու է այստեղից: Քաղաքագլուխը ցանկանում է, որ ես ասեմ մի երկու խոսք, չգիտեմ, կթույլատրե՞ն, թե ոչ: Ձեզ [մոտ] կգա Բյուրո Ավետիս Քիստյանը, որ լավ տղա է, լավ ընդունեցեք, բայց փառասեր է և մեծ կարծիք ունի իր վրա, կարոտ, որ շոյեն: Զգուշացնում եմ նրա համար, որ գրեք ինձ, ինչ կարգադրություններ Ձեր հանձնաժողովը կհանձնի նրան (немного фантазёр): Նա նախագահ է մեր հանձնաժողովին և уполномоченный санитарного поезда.

Սիրով Գր.Չալխուշյան

ՀԱԱ, Ֆ.288, ց.1, գ.2, թ.8: Բնագիր: Մեքենագիր: