Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անշուշտ կընդունվի և կկատարվի: Առանց այդ թույլտվության անկարող կլինեմ կամավորներ ուղարկել, եթե պահանջվի էլ:

Ի վերջո շատ ցանկալի կլիներ այդ գործի մասին Բյուրոյին որևէ հրահանգ ունենալ, այլև ստույգ տեղեկություններ Կովկասում տիրող հայկական գործունեության մասին այդ ուղղությամբ, որովհետև ամեն կողմից ինձ զանազան տեսակ հարցեր են առաջարկվում թե կամավորների կողմից, թե հասարակության և թե նամանավանդ մամուլի կողմից: Իսկ ես որոշ, հաստատ տեղեկություններ չունենալով, ոչինչ չեմ կարողանում հաղորդել: Մինչդեռ մամուլի միջոցով հասարակական կարծիք պատրաստելն ու ղեկավարելը գործին, նույնիսկ դրամական տեսակետից, մեծ օգուտ կարող է բերել: Լրագիրները շատ են խոսում հայերիս մասին, բայց լուրերի մեծ մասը հերյուրված են, անճիշտ: Ցանկալի է, որ գաղութներիս կապը մայր հայրենիքի հետ լինի ոչ միայն դրամական այլ ավելի խոր և պինդ: ժողովուրդը ագահորեն կլանում է ամեն բան, ինչ որ գրվում է մեր հայերիս մասին, պետք է այդ ձգտման գոհություն տալ մատակարարելով մաքուր և առաջատար սնունդ:

Հարգանքով Հովհաննես քահանա Չուբարյան

ՀԱՍ, Ֆ.288, ց.1, գ.1',*թ.11: Բնագիր: Մեքենագիր:

N N 21-22

ՆՈՎՈՉԵՐԿԱՍԿԻ ԴԱՏԱԿԱՆ ԱՏՅԱՆԻ ԵՐԴՎՅԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐ

ԳՐ.ՉԱԼԽՈՒՇՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ

N 21

9 նոյեմբերի 1914թ.

Եղբայր Սամսոն,

Ուրախությամբ կարդում եմ և տեսնում եմ, որ բոլորս հայ դատին զինվորներ ենք դառած, երնեկ չխաբվեինք, երնեկ մինչև վերջը տանել կարողանայինք մեր սուրբ գործը: Նակազնի Ատամանը ասաց, որ ազատ զենք չկա, բայց 50 կամավորների համար խոստացավ գրել, պատասխան չկա: Բարեբախտաբար մեր Պոլիսում 137 լավ մաուզերներ կան և 6 հազար փամփուշտներ: Ոստիկանապետը խոստացավ տալ մեզ 40ռ. հատը, աշխատում ենք քաղաքապետի հետ վերջացնել 22-ով: Համենայն դեպս 40-ն էլ լավ է, մենք հրավիրեցինք հասկացող մարդ, լավ զենքեր են: Մագազիններում կարելի է գտնել փամփուշտներն ոչ շատ, ձեռք կառնենք: Թույլտվությանն ենք սպասում, գրվեց նաև նակազնի Ատամանին, Ձեզնից էլ չկա պատասխան: Մոսկվայում կան 60 հազար փամփուշտներ: Մամիկոնյանը կարող է իմանալ տեղնուտեղը: Հեռագրած ենք քանի մը տեղեր, գլխավորը՝ թրքաց փամփուշտները համապատասխն են: Դուք ունեք, շտապ չեմ համարձակվում խորհուրդներ տալու, բայց փափախները հարմար չեն, երևում են հեռվից:

Բժիշկների մասին հեռագրեցի, ոչ մի տեղ չկան, բայց այդ հասցեով կարելի է գտնել վիրաբույժներ: Կխնդրեի նաև, որ միաբանության կապերը ամուր պահվեն, և Ձեր վրա նախագահի շատ բան ծանրանում է, օրինակի համար չհավանեցի «Մշակի» ակնարկը, որ քարտուղարը «Հորիզոն»-ական լինելով, «Մշակին» տեղեկություններ չեն տրվում Ես շատ ջանքեր եմ թափում, «Մշակի» վրա ազդելով, որ նրա գնացքը ըստ ամենայնի համապատասխան լինի ընդհանուր մեր շարժման: Մի մոռանանք, որ հայտնի ազդեցություն նա ունի, կարիք չկա առանց հարկավորության նեղել նրան և խռովություն առաջ բերել, ես հակառակ էի Բյուրոյին գարնան, այժմ կարծեմ ավելի ջերմ հպատակող չունենաք: Ի սեր ոչ Աստծո, այլ սուրբ, մեծ, ծանր և ամենապատասխանատու գործին հեռացնել Բյուրոյից ամեն ինչ. որ փոքր նշույլ