Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազգությունների պրոլետարական-ռևոլյուցիոն տարրերի համատեղ պայքարում, այլ ոչ թե ազգի շրջանակներում պրոլետարիատի ու բուրժուազիայի խայտառակ և դավաճանական համաձայնողականությամբ,

ՌՍԴԲ (բոլշևիկների) Կ Թիֆլիսի կազմակերպության կոմիտեն որոշում է հրաժարվել իր ներկայացուցիչները խորհրդակցություն ուղարկելուց և բանվորներին, զինվորներին ու գյուղացիներին կոչ է անում եռանդուն կերպով բողոքել այդ դավաճանության դեմ, նշանակել այն որպես նացիոնալիստական հակաբանվորական և հակառևոլյուցիոն:

«Кавказский рабочий» թերթ, N 158, 25.09.1917: Թարգմանություն ռուսերենից: Տպագրվում է ըստ «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուի, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1960, էջ 73-74:

N 54

Պետրոգրադի բնակիչ Թադեոս Տեր-Հովսեփյանցի նամակը Տիգրան Նազարյանին

անկախ Հայաստան ստեղծելու մասին իր առաջարկությունը Ազգային

համախորհրդակցությանը հանձնելու մասին

25 սեպտեմբերի 1917թ.
Պետրոգրադ

Մեծապատիվ պ. Տիգրան Նազարյան

Դիմում եմ Ձեզ խոնարհաբար խնդիրքով խնդրում եմ հետևյալ հարցն առաջարկել Ազգային համախորհրդակցության ի որոշում, եթե այն գտնվի համապատասխան և օգտակար: Իսկ Եթե ուշ հասնի Ձեզ նամակս, խնդրում եմ տեղվույդ ազգային գործիչների քննությանն առաջարկել նորան նույն նպատակով:

Հարցը անկախ Հայաստանի հարցն է:

Ցավոք սրտի պիտի շեշտել (констатировать) այն փաստը, որ երբ հաշտության վերաբերմամբ հարց է հանվում հրապարակ, պետությունների ներկայացուցիչները իրենց գրությունների կամ ճառերից մեջ միշտ հիշելով ուրիշ փոքր ազգերի վերականգնման հարցը, խեղճ ու անճար Հայաստանի անունը երբեք չեն հիշում: Մինչդեռ Հայաստանի որդիները, թվով ոչ պակաս 400.000-500.000 զինվորներ, արյուն են թափել պատերազմների դաշտերում և իրանց բացարձակ միությունով միության պետությունների հետ (Правительства согласия) առաջացրել են իրանց համար մահաբեր կոտրվածք՝ անխիղճ Գերմանո-Թուրքիայի կողմից:

Մեր զինվորների թափած արյունը գործող զորամասերում հօգուտ միության գործի և անթիվ անմեղ զոհերի թափած արյունը Թուրքիայի անապատներում մեզ իրավունք են տալիս բարձրաձայն կոչել և պահանջել Հայաստանի անկախությունը: Այդ չարաբախտ հարցը պատերազմի համարյա նախօրյակին արդեն սկսվել էր իրականություն դառնալ ի դիմաց նշանակված եվրոպական կոմիսարների, բայց...

Մեր ձայնը լսելի անելու մեզ հարկավոր է բոլոր պատերազմող և չեզոք պետությունների մայրաքաղաքներում ունենալ ազգային քաղաքական ներկայացուցիչներ (в роде посольства или политического агентства), որոնք օգտվելով ամեն առիթից և հանգամանքից, պիտի հիշեցնեն կառավարությունների

Նկատի ունի Անտանտը:

Նկատի ունի արևմտահայության ցեղասպանությունը Առաջին աշխարհամարտի տարիներին: