Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղաքական վերակազմության հարցը դեմոկրատական հիմունքների վրա որպես Համառուսական ֆեդերատիվ հասարակապետության մի մասի:

10. Երկրորդ, Դաշնակից մեծ տերություններից նախավճռված Տաճկահայաստանի ավտոնոմիան պետք է ընդունվի և անմիջապես հրատարակվի ժամանակավոր կառավարության կողմից:

Գ.17, թ.60-61 և հակ.:

դ. Հայտարարություններ, դիմումներ, նամակներ, գրություններ

N 53

ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի բանաձևը Հայկական «Ազգային»

խորհրդակցության առթիվ[1]

19 սեպտեմբերի 1917թ.

Նկատի ունենալով

1) որ հայկական այսպես կոչված «ազգային» խորհրդակցությունը հանդիսանում է խոշոր բուրժուազիայի կառքին լծած ու ռեակցիոն հոգևորականներից դեռևս չխզված մանր բուրժուազիայի նացիոնալիստական հնարքը և կրում է բուրժուա-կղերակւսն բնույթ, քանի որ նրանում հսկայական ճնշող գերակշռությամբ մասնակցում են այնպիսի հաստատություններ, որոնք միշտ էլ բուրժազիայի և հոգևորականության ձեռքին հանդիսացել են դեմոկրատական մասսաններին խաբելու գործիք, որոնք երբեք չեն ներկայացվել այդ հաստատություններում, իսկ բանվորական կազմակերպությունները և չքավոր գյուղացիությունը բոլորովին մեկուսացված են,

2) որ հայ պրոլետարիատն ու չքավոր գյուղացիությունը ոչ մի ընդհանուր շահ չունեն հայ բուրժազիայի և հոգևորականության հետ, հետևաբար, առանց առաջինների շահերին վնասելու ռևոլյուցիոն սոցիալիստական պրոլետարիատի և հակառևոլյուցիոն բուրժազիայի տրամագծորեն հակադիր կամքից չի կարող մեկ ընդհանուր ազգային կամք ստեղծվել, - միակ նպատակը, որին ձգտում է խորհրդակցությունը, այն է, որ խաբեբայորեն ամրապնդի և ուժեղացնի բուրժուազիայի տիրապետությունն ու ազդեցությունը հայկական կյանքում և, այդպիսով, հայ ժողովրդին զոհաբերի համառուսական գիշատիչ-կապիտալիստների իմպերիալիստական իղձերին,

3) որ հայ բուրժուազիայի հետ հայ պրոլետարիատի և գյուղացիության չքավորության համաձայնողականությունն ու ազգային միավորումը կնշանակի դավաճանել ինտերնացիոնալիստական պրոլետարական տակտիկային և ռևոլյուցիային ի հաճույս հայ իմպերիալիստական բուրժուազիայի և նացիոնալիստական մանր բուրժուազիայի դաշնակցության պարտիայի գլխավորությամբ, որոնք ձգտում են հայ պրոլետարիատին և չքավոր գյուղացիությանը պարտագրել, մի կողմից բուրժուազիայի իմպերիալիստական և հակառևոլյուցիոն քաղաքականությունը, իսկ մյուս կողմից պաշտպանողական պարտիաների վախկոտ և դավաճանական քաղաքականությունը,

4) որ խորհրդակցության լուծմանը ենթակա հարցերը ընդհանուր քաղաքական հարցեր են պրոլետարիատին ու գյուղացիությանը գոհացնելու իմաստով դրանք լուծվել կարող են միայն Ռուսաստանի և Կովկասի բոլոր

  1. Փատաթղթի վերնադիրն է: