Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ ինչ վերաբերում է քաղ.Մաթեոս Դարբինյանին, հայտնում նեք, որ նա կուսակցության շարեքրից դուրս է գտնվում:

Նորից հիշեցնում ենք Խորհրդակցությանդ, որ մեր կողմից ոչ ոք լիազորված չէ խորհրդակցությանը մասնակցել և բոլշևիկների անունից խոսել:»

Քարտուղար Ռ.Ս.Դ.Բ.Կ.(բոլշևիկների)
Թիֆլիսի կոմիտեի Ա. Միկոյան

Նույն գործը, թ.71:

N 57

Մ.Դարբինյանի լրացուցիչ հայտարարությունը Համախորհրդակցության

նախագահությանը

1 հոկտեմբերի 1917թ.

Հայտնում Եմ ի գիտություն նախագահության, որ ես խոսել եմ ոչ թե մեծամասնական ֆրակցայի կողմից, այլ որպես սոսկ մի անհատ, որ պատկանում է այդ հոսանքին:

Իմ հայտարարությունը այդ առթիվ եղել է հետևյալը. «Չնայելով, որ տեղիս մեծամասնական ֆրակցիան բոյկոտի է ենթարկել ներկա համախորհրդակցությունը, բայց ես անհատապես կարևոր եմ համարել մասնակցելու նրան»:

Նախագահութունը, եթե կարևոր համարի, կարոդ է հայտարարել Համախորհրդակցությանը:

Մ. Դարբինյան

Նույն գործը, թ.72:

N 58

Խորհրդակցությանը հրավիրված Հայ արվեստագետների միության

ներկայացուցիչների դիմումը խորհրդակցության նախագահությանը պատմական

արժեք ունեցող հայ մշակույթի ու գեղարվեստի հուշարձանների պահպանության

խնդրի վրա պատշաճ ուշադրություն դարձնելու մասին

7 հոկտեմբերի 1917թ.
Թիֆլիս

Ազգային համախորհրդակցության պատկառելի պրեզիդիումիս

Ի նկատի ունենալով, որ հայ ազգային կուլտուրական և գեղարվեստական պատմական հիշատակարանները թե Արևելյան և թե Արևմտյան Հայաստանում ներկայումս գտնվում են վերին աստիճանի անմխիթար դրության մեջ:

Ի նկատի ունենալով, որ մենք, ժամանակակից հայ քաղաքական- հասարակակյան ու մտավոր կյանը ղեկավարողներս, մեր այս անտարբերությամբ ու ապագայի հայ կուլտուրական կյանքի հիմքը կազմող նվիրական մնացորդները կորցնելով մեծ պատասխանատվություն ենք վերցնում մեր վրա հանդեպ հետագա սերունդների: