Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայ արվեստագետների միության խորհուրդը իր բարոյական պատասխանատվությունն է համարում իր պատգամավորներ պ. Շարբաբչյանի և պ. Սարյանի միջոցով և այս գրությամբ դիմել Համազգային խորհրդակցության հարգելի պրեզիդիումիս, որ ի թիվս այլ կարևոր և անհետաձգելի հարցրի, նա, կամ Համախորհրդակցության վերջում ընտրվող մնայուն մարմինը չմոռանա լուրջ կերպով զբաղվել այս հարցով:

Հայ արվեստագետների միության խորհուրդը նպատակահարմար է գտնում, որ մնայուն մարմնիս կից կազմվի մի առանձին համաժողով ընտրված գործիս քաջածանոթ և հմուտ անձնավորություններից, որը, մշակելով իր գործունեության համար մի ծրագիր և կատար ածել այդ ցանկալի և մեծ գործը:

Համազգային խորհրդակցության մեջ մտնող
Հայ արվեստագետների միության ներկայացուցիչներ
Մ. Սարյան
Գ. Շարբաբչյան»
ճիշտ է քարտուդար-անդամ Հայ
արվեստագետ[ների] միության Գարեգին[1]»

Նույն գործը, թ.62 և հակ.:

N 59

Գեներալ-մայոր Անդրանիկ Օզանյանի հայտարարությունը

7 հոկտեմբերի 1917թ.
Թիֆլիս

Ազգային համախորհրդի ուշադրության

Ազգային համախորհրդին [կից] կազմված մարմինը եթե կհրամայի իմ վրա ինկած պարտականության և գործի բաժինը կատարել, ամենայն ուրախությամբ պատրաստ եմ ընդառաջ երթալ անոր կարգադրություններում:

Անդրանիկ

«Հայաստան», 07.10.1917:

N 60

Մեսրոպ և Բագրատ եպիսկոպոսների դիմումը Ազգային համախորհրդի

նախագահությանը գործադիր խորհրդի կազմում Հայոց կաթողիկոսի

ներկայացուցիչ ունենալու խնդրանքով

12 հոկտեմբերի 1917թ.
Թիֆլիս

Հայոց Ազգային համախորհրդին:

Ազգային համախորհուրդը, իբրև եզրակացություն յուր զբաղմունքների որոշել է կազմել մի գործադիր խորհուրդ, պատասխանատու և իրավատեր,

  1. Ազգանունն անընթեռնելի է: