Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուղևորվել են Կովկաս մտնելու հայկական վաշտերի մեջ: Վաղօրոք ներկայանալով տեղական ադմինիստրացիային և երկրիս կառավարչին և հայտնելով տեղական կոմիտհտի և կամավորների խմբերի կազմակերպության մասին, և քաջալերության ու աջակցության խոստումներ ստանալով կամավորներիս ճանապարհ ձգեցինք մեծ շուքով, ցույցերով և զինվորական նվագախմբի երաժշտությամբ: Երկաթուղու կայարանում կատարվեց հանդիսավոր մաղթանք, տեղի ունեցան ճառախոսություններ և ոգևորված ցույցեր: Բացի հազարավոր հայ և ռուս հասարակությունից, հայ հոգևորականությունից, ներկա էին նաև քաղաքային և զինվորական վարչություններից ներկայացուցիչներ, որոնք նույնպես ոգևորված ճառեր խոսեցին, ցանկություններ արտահայտեցին և հայ կամավորներին օրհնելով և բարի ճանապարհ մաղթելով բաժանեցին արծաթյա փոքրիկ խաչեր արծաթե շղթաներով:

Ներկայումս տեղկան կոմիտետը զբաղված է հանգանակությամբ և հույս ունի մոտ ապագայում փոխադրել Բյուրոյիդ, մի հասսստ գումար: Բացի դրանից, պիտի լինի նաև ամսավճարների ժողովարարություն, որ կշարունակվի մինչև պատերազմի վերջանալը: Կոմիտետը կազմել է նաև տեղական կանանց հանձնաժողով, որ բանալով յուր արհեստանոցը եռանդով պատրաստում է կամավորների համար տաք հագուստ և հանգանակություն անում դրամով, իրերով և մթերքներով: Կոմիտետս խնդրում է Բյուրոյիդ իրազեկ անել մեզ, թե ու՞ր և ու՞մ հասցեով պետք է փոխադրել և ուղարկել դրամը և իրերը: Խնդրում ենք թախանձագին, ևj.-ե հնարավոր է, ժամանակ առ ժամանակ, գոնե շաբաթը մեկ անգամ, հաղորդել մեզ այն նշանավոր դեպքերի ու անցքերի մասին, որ կատարվում են հայության և հայկական խնդրի շուրջը, որովհետև հազարավոր վերստերով կտրված ու անջատված հայրենիքից և հայության կենտրոնից, միմիայն կցկտուր ու աննշան տեղեկություններ ստանում ենք լրագրերից, որոնք անզոր են լիուլի հագուրդ ու բավարարություն տալ մեր հուզված մտքերին և անհամբեր տրոփող սրտերին:

Ներկա գրության հետ ուղարկելով ռուսերեն լեզվով գրված մի պաշտոնական թուղթ, հանուն Բյուրոյի պ. նախագահի և այն պրովակացիոն նամակի հավատարիմ պատճենը, որ ստացված է տեղիս միակ լրագիր «Асхабад»ի խմբագրի անունով: Խնդրում ենք ամենակարճ միջոցով հանգստացնել մեր վերին աստիճանի հուզված մտքերը և փարատել այն բոլոր կասկածներն ու անհանգստությունները, որ պաշարում են մեր ամբողջ գոյությունը: Խնդրում ենք պատասխանել մեզ պաշտոնապես, նույնպես ռուսաց լեզվով, որ պիտի ծառայի մեզ իբրև հատու զենք մեր տեղական թշնամիների դեմ: Սակայն մինչև պաշտոնական գրության ստանալը, խնդրում ենք անմիջապես հեռագրական մի երկու բառով հանգիստ տալ մեր խռովահույզ մտքերին:

Նախագահ Կոմիտետի ստորագրություն[1]

ՀԱՍ, Ֆ.288, ց.1, գ.1, թ.36-37: Բնագիր: Ձեռագիր:

N25

ՆԱՄԱՆԳԱՆԻ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՏԻՆ

ՏԵՂԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  1. Փաստաթուղթը ստորագրված է վեց հոգու կողմից, ըստ որում մի քանի ստորագրություններ անընթեռնելի են: