Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
23 նոյեմբերի 1914թ.
Նամանգան

Մեծարգո պրն. Ս.Հարությունյան,

Նամանգանի հասարակությունը, իմանալով ւոաճկաօ դեմ կռվող հայ կամավորների կարիքը, հավաքել է իր մեջ ներքնազգեստներ, որը և ուղարկում ենք սույն նամակով: Տաք ներքնազգեստների հավաքումը շարունակվում է, որը շարունակաբար կուղարկվի: Ուղարկված հագուստեղենը ստանալուց խնդրում ենք լրագրության միջոցով հայտնեք: Լրագրության միջոցով հայտնելու մեր ցանկությունը այն նպատակը աչքի աոաջ ունենք, որ տեղական ժողովուրդը իմանալով, որ իր տվածը լրագրում գրված է, ապագայում ավելի առատաձեռն կլինի: Ավելի լավ կլիներ, եթե «Հորիզոնի» կամ «Արևի» միջոցով հայտնվեր ուղարկված իրերի ցուցակը: Իսկ փող հանգանակելու համար արդեն ընտրված է տեղական հասարակությունից մի հանձնաժողով հինգ հոգուց բաղկացած, որոնք ընտրված են Ազգային բյուրոյի ներկայացուցիչ պրն.Կափյանցի ներկայությամբ, որոնք արդեն սկսած են հանգանակումը:

Մնամք հարգանաոք ի տեղի հայ հասարակության...[1]

Հ.Գ. Այստեղ հավաքած ունենք բավականին շորեր հայ գաղթականների համար: Խնդրում ենք նեղություն կրեք հայտնելու ու՞մ հասցեով ուղարկենք և ու՞ր:

ՀԱԱ, Ֆ.221, ց.1, գ.1, թ.10: Բնագիր: Ձեռագիր:

N26

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԽԱՎԵՐԻ ՈՒ ՀՈՍԱՆՔՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

ԴԻՄՈՒՄԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԻՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՍՏԱՆՁՆԱՇ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

4 դեկտեմբերի 1914թ.
[Թիֆլիս]

Վեհափառ Տե՛ր,

Ներքո ստորագրյալներս ներկայացուցիչներ և արտահայտիչներ զանազան ճտավոր հոսանքների և ուղղությունների, մեր բարոյական ազգային և քաղաքացիական պարտք ենք համարում խոնարհաբար զեկուցանելու Ձերդ Վեհափառության մեր վերաբերմունքը և դիրքը դեպի այն մարմինը, որ կոչվում է Ազգային կենտրոնական բյուրո:

Թեև այդ Բյուրոն կազմված է միակողմանի, - քանի որ նրա մեջ չկան ոչ մամուլի, ոչ ուսուցչության, ոչ զանազան մտավոր հոսանքների, ուղղությունների և դասակարգերի ներկայացուցիչներ, այլ մասնակցում են մի որոշ հոսանքի հետևողներ և անձինք, հրավիրյալ ըստ հայեցողության Բյուրոյի ղեկավարների, - թեև նա չի կազմված ընդունված ընտրակ-Ծ եղանակով, - մենք չէինք վստահանա հանձնել Ձեր ուշադրության ներկա հայտարարությունը, եթե միայն Բյուրոն չստանձներ նաև քաղաքական ֆունկցիաներ, որոնք վերապահված են միմիայն Ամենայն Հայոց կաթողիկոսին, որպես ազգընտիր պետի:

Եվ որովհետև Բյուրոն յուրացրել է նաև քաղաքական ֆունկցիաներ, գործում և խոսում է հանուն թուրքահայ ժողովրդի, որը բնավ նրան այդպիսի իրավունք չի

  1. Հետևում է Երկու հոգու անընթեռնելի ստորագրություն: