Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ. Համագումարի պատգամավորության ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն առանց սեռի խտրության բոլոր այն արևմտահայերը, որոնք 18 տարեկանից բարձր են:

Գ. Յուրաքանչյուր 3000 շունչ արևմտահայերը կընտրեն մեկ պատգամավոր:

Դ. Արևմտահայ Երկրորդ Համագումարի պատգամավորական ընտրությունները կկատարվեն հետևյալ ընտրական շրջանակների մեջ.

1. Երևան քաղաք և արվարձաններ 15500 անձ 5 պատգ.
2. էջմիածին - Սարդարապատ 6800 ..2..
3. Աշտարակ - Ապարան Շորագյալ Եղվարդ 15885 ..5..
4. Սուրմալու 12000 ..4..
5. Ղրխ-Բուլաղ 16698 ..5..
6. Ախտա 14439 ..5..
7. Նոր-Բայազետ 12000 ..4..
8. Միլլի-Դարա 6000 ..2..
9. Սիսիան 13000 ..4..
10.- Դարալագյազ 2000 ..1..
11.- Բաշգառնի 2500 ..1..
12.- Դիլիջան 3519 ..1..
13.- Ղարաքլիսա 3500 ..1..
14.- Ալեքսանդրոպոլ 3000 ..1..
15.- Ղամարլու 3000 ..1..

Տանոթ.- Վիճակագրական վերոհիշյալ թվերի հիմք են ծառայում Հայաստանի Հանրապետութ. 1918 թվի հոկտ.1-ի միօրյա վիճակագրությունը և կառավարական շրջանային լիազորներից ստացած տեղեկությունները:

Ե. Յուրաքանչյուր ընտրական շրջանակը կունենա իր ընտրական 5 անձից թաղկացած հանձնախումբը, որը կնշանակվի Արևմտահայ Երկրորդ Համագումարի կազմակերպիչ Կոմիտեի կողմից կամ կընտրվի նրա ներկայացուցչի նախաձեռնությամբ:

Ձ. Ընտրական շրջանային հանձնաժողովը կղեկավարի իր պատկանած շրջանի ընտրությունները, Համագումարի կազմակերպիչ Կոմիտեի հրահանգներով:

է. Արևմտահայ Երկրորդ Համագումարի ընտրությունները տեղի կունենան ընտրական երկաստիճան սիտեմով:

Ծանոթ.-Ա. Գյուղերի կամ ըստ հնարավորության գյուղախմբերի յուրաքանչյուր 300-500 շունչ արևմտահայությունը կընտրի իր շրջանային պատվիրակները, որոնք շրջանային պատվիրակների ժողովի մեջ կընտրեն համագումարի պատգամավորությունը համաձայն սույն կանոնադրության Գ. հոդվածի:

Բ. Յուրաքանչյուր գյուղը կամ թաղամասը, եթե 300 շունչը պակաս է, կմիանա մոտիկ շրջանի գյուղին կամ թաղամասին պատվիրակ ընտրելու համար:

Գ. Այն արևմտահայերը, որոնք զինվորական պարտականության մեջ են, իրենց տեղի վրա կմասնակցեն ընտրությանը

Ը. Արևմտահայ Երկրորդ Համագումարը տեղի կունենա 1919թ.Հունվարի 25-ին / ն.տ../ Երևան քաղաքի մեջ:

Ծանոթ.-Արևմտահայ Երկրորդ Համագումարին մասնակցող պատգամավորներին օրապահիկը պիտի հոգա Համագումարը հրավիրող Կազմակերպիչ Կոմիտեն: