Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անխոս, այսօր մենք գուցե նկատում ենք, որ պետք է լռել մի քիչ էլ Այսորվա մասին և սակայն, բարձրագոչ խոսել մեր լուսավոր Վաղվա մասին:

Այս Երկու նպատակները, մեր մոտավոր ապագայի մտահոգությունը և մեր դատի սեփական պաշտպանությունը անհրաժեշտ են դարձնում կարճ ժամանակի մեջ և գուցե կարճ ժամանակի համար կազմակերպել փախստական հայության Խորհուրդը կամ Կոմիտեն:

Եթե մենք ուրիշ ո՛չ մեկ նպատակ, ո՛չ մեկ ցավ կամ հոգս, ո՛չ մեկ հարց կամ խնդիր էլ չունենանք, այդ երկու խնդիրները միայն բավական են, որպէսզի մենք արդարացնենք, նույնիսկ փախստական վիճակի մեջ, մեր կազմակերպման համառ մտադրության հետ, մեր այդ հավիտենական երկու խնդիրները վերջնականապես լուծելու վճռականությունը, գիտակցությունն ու պարտականությունը:

Արևմտյան Հայաստանի փախստական հայության Համագումարի Կազմակերպիչ Կոմիտեն ներկա կոչով դիում է բոլորին, խնդրելով միանալ այդ երկու մեծ նպատակների շուրջ, մոռանալ ամեն բան, նույնիսկ մեր թշվառությունը, հավիտենական թշուառությունից ազատվելու, համերաշխ, միաբան, և աննկուն կամքով, մեր առջև դրուվծ այդ երկու խնդիրների սիրուն այդ երկու խնդիրները լուծելու:

Դիվան Արևմտահայ Երկրորդ Համագումարի Կազմ. Կոմիտեի
Նախագահ Գր. Բուլկարացի
Ատենապէտ Վ. Տերոյան
Քարտուղար Արսեն Կիտուր

Ծանոթ.- Համագումարի տեղի, ժամանակի, ընտրական հրահանգների և ձևակերպված օրակարգի մասին կհայտարարվի առանձին:

ԱԱՀ, ֆ.պ. 57, ց. 5, գ. 169, թ. 41: Տպագիր:

N 3

ԱՐԵԻՄՏԱՀԱՅ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ-ՀՐԱՀԱՆԳԸ

2 հունվարի 1919թ.
Երևան

Ներկա 1919 թվի հունվար ամսի 25-ին Երևանի մեջ գումարվելու է Արևմտյան Հայաստանի փախստական Հայության Համագումարը, որ լինելու է առավելապես Հայատանի Հանրապետության մեջ ապաստանածների ներկայացուցչությունը:

Համագումարի կազմության համար մշակված է հետևյալ ընտրական կանոնադրությունը, որ իբրև հրահանգ կառաջարկվի Արևմտյաան Հայաստանի ամբողջ փախստականությանն անխտիր.

Արևմտահայ Երկրորդ Համագումարի

Ընտրական Կանոնները

Ա. Արևմտահայ Երկրորդ Համագումարը ներկայացուցչական ժողովն է լինելու Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ - ապրող ամբողջ արևմտահայերի: