Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՅ Դաշնակցութեան Արևմտեան Հայաստանի

Կենդր. Կոմիտեի նամակը

Արևմտահայութեան Բ Համագումարի նախագահութեան

Սրտի անհուն բերկրանքով կողջունենք Արևմտահայութեան Բ. Համագումարը:

Կը ցանկանայինք, որ իբրև Արևմտահայութեան Համագումարը սա վերջինը լիներ, և յառաջիկային Ազատ և Միացեալ Հայաստանի մեջ բոլոր հայերը հնարավորություն ունենային միասին աշխատելու և հավաքաբար համագումարներ կազմակերպելու:

Լիայոյս ենք, որ Համագումարը իր բոլոր ջանքերը կը լարե այդ ուղղութեամբ, թե որոշումներ կայացնելով և թե գործնական քայլեր առնելով:

Թող վերջանան հայությունը բաժանող սահմանները:

Կեցցե Ազատ և Միացեալ Հայաստանը:

ՀՅ Դաշ. Արևմտեան Հայաստանի Կենղր. Կոմիտե

1919, փետր. 6, Երևան:

ՀԱՅ ՌԱՄԿԱՎԱՐ ԿՈՒՍԱԿ9ՈՒԹԵԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ

ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԱՄԱԿԸ

Արևմտահայ Բ. Համագումարի
Յարգոյ Նախագահութեան

Հայ Ռամկավար կուսակցությունը որպես մին հայ ժողովրդի ազատագրութեան համար աշխատող քաղաքական կազմակերպություններին ներկայ պատմական վայրկեանին, երբ մարմին են առած տասնեակ տարիներու մեր իդեալները ու մենք կը գտնվենք նոր կեանքի շեմքին, սրտի առանձին գոհունակությամբ կուգայ շնորհավորել ազատագրված թեև վտարանդի, զավակներու այս առաջին ազատ համագումարըև յոյս ունի, որ համագումարը կը յայտնե իր միաձայն ցանկությունը այն հարցի մասին, որ մեր կուսակցութեան գերագոյն նպատակն է Եղած' տեսնել հայութեան չար հողմով ցիր ու ցան հատվածները՝ քով-քվի, հայրենի հողին վրայ և մեկ ու անբաժան պետական միավորի մեջ:

6 փետր. 1919, Երևան:

Հայաս. Ռամկավար Կուսակցութեան Երևանի Շրջանային
Վարչություն

Սրանցից զատ ողջույնի գրություններ էին ղրկել նաև եզդիների ցեղապետ Ջհանգիր աղան և Թեյֆուր բեկը, Արևմտահայ Ուսուցչական Միության կենտրոնական և Երևանաի վարչությունները, „Աշխատանք,, և „Վան-Տոսպ,, թերթերի խմբագրությունները, Հայաստանի հրատարակչական կոոպերատիվ վարչությունը, բժ. Զալյանը, Մանուկյանը և այլք:

Այս առաջին պաշտոնական նիււտից հետո համագումարի նիստերը տեղի ունեցան Երևանի քաղաքային խորհրդարանի դահլիճի մեջ, ամեն օր ժամը 4-8-ին, կեսօրից հետո և աշխատանքները վերջացան փետրվար 13-ին: Այս ժամանակամիջոցի ընթացքում նիստ տեղի չունեցավ միայն փետր. 9-ին, որովհետև հանձնաժողովները չէին վերջացրել իրենք աշխատանքները:

Այնպես որ համագումարն ունեցավ երկու նախապատրաստական, մեկ բացման և վեց պաշտոնական նիստեր, առանց հաշվելու հանձնաժողովների բազմաթիվ նիստերը: