Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարելիությամբ զսահմանս լուծման խնդրոց, որք հային աո կրկին դարձ յաշխարհն ձեր և ի հայրենիս մեր անկապուտ դարևոր, ի բարվոքումն տնտեսական վիճակի, ի կրկին շինություն ավերեւսլ տանց, ի կանգնումն աշխարհին, զորս յակամայս լքիք և այլն զուղի ներքին կազմակերպութեան Հայրենացդ ծրել, գի մի դանդաղասցին ընթացք կարևոր բարեկարգութեանց ի դաոնալն Ձեր յերկիր և յաշխարհ, որ ծնավն և սնավն զձեզ ամենեսեանսդ:

Արդ յուշ ածեմք Ձեզ ամենեցունցդ լինել պատկառ մեծի գործոյս, որ առաջի ձեր ամենեցունցդ դնե զվերաշինությանն խնդիր մերոց Հայրենաց, լինել զգաստ և բարեխոհ մեն մի անդամոյ, յոյդ ձեռն ունի արգասավորել զլուծումն խնդրոյդ:

Օն, զաչ յուրաքանչյուր ումենքի ՁԵնջ ի մաճ արօրից հանրական կենցաղականին բարօրութեան, ի ծրել զակօս պիտանի առի արկանել սերմն բարի, ատօք և առատաբեր, զի և մենք յերեկոյացեալ հասակիս տեսանել տեսանեմք զբարեբաստիկն վիճակ մերոց Հայրենաց և ձեզ ամենեցունցդ լինել վկայք ականատեսք, եթե Տեր փրկե կրկին դժողովուրդ իմ ի տառապանաց և սրբե զարտասուս վշտակրութեանցս:

Աջ Տեսան հովանի Ձեզ ամենեցուց, օրհնություն մեր Հայրական առ ամենեսեանսդ: Ամէն:

ի 9/22 Յունուարի 1919 ամի Իսկականի վրայ ստորագրած
Ըստ Տոմարիս ՌՅԿԸ Գեորք Ե. Կաթ.
Ի Հայրապետութեան Մերում Ը ամի Ամենայն Հայոց
յԱրարատեան Մ. Առոռ. Ս. էջմիածնի
Ի Վաղարշապատ
Թ. 7

Նրանից հետո հանրապետական կառավարության նախագահ պ. Հ. Քաջազնունին հայտնեց իր կառավարության ցանկությունը վերացած տեսնել այս համագումարով հայության հատվածական բաժանումը: Խորհրդարանի ներկայացուցիչ պ. Ս. Վրացյանը խոսեց նույն մտքով: Այնուհետև խոսք առան բարձրապատիվ Տ. Կորյունը վարդ. Սահակյանը, պ. պ. Ս. Թոփալյանը, Ե. Հարությունյանը, Ա. Տեր- Հակոբյանը և Ա. Խչիլյանը: Համագումարի նախագահներից պ. Վարազդատ Տերոյանը կարդաց մի ճառ համագումարի աշխատանքների մասին, իսկ պ. Վ. Քրմոյանը հարգանքի խոսքեր ուղղեց մեռնող ժողովրդի, նահատակված հասարակական գործիչների և պանծալի հերոսների հիշատակին: Որից հետո կարդացվեցին ողջույնի և շնորհակալության մի շարք գրություններ, որոնցից ահա կբերենք գեներալ Անդրանիկի, Հ. Յ. Դաշնակցության Արևմտյան Հայաստանի կենտ, կոմիտեի և Հայ ռամկավար Կուսակցության Երևանի շրջանային վարչության նամակների պատճեները:

Գեներալ Անդրանիկի նամակը

Արևմտահայ Բ Համագումարի կազմակերպիչ կոմիտեին

Շնորհակալութեամբ ստացայ Ձեր N.16 գրությունը:

Մտածելով, որ չեմ կրնար այդ Համագումարին մասնակցելովս օգտակար դառնալ և թեթևացնել Ձեր աշխատանքները, ուստի հրաժարվում եմ ներկայ լինել այդ համագումարին:

Ձեր կատարեալ յաջողություն կը ցանկանամ:

25 յունուար 1919 թ.

Անդրանիկ