Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կառավարությունը կփութա օր առաջ հայտարարել Միացյալ Ազատ Հայաստանի անկախությունը և գործնական քայլեր առնել միացումը իրականացնելու համար կյանքի մեջ:

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Արևմտահայ Բ Համագումարը ողջունելով Հանրապետության անդրանիկ Խորհրդարանին, վստահ է, որ այն ևս իր հեղինակավոր ձայնը պիտի միացնի հայության ամենից շատ տանջված և զոհաբերած խոշոր հատվածի ձայնին-ունենալ մեկ հայրենիք, Միացյալ Անկախ Հայաստան մեկ պետական կազմակերպությամբ:

Համագումարը հավատացած է, որ Խոհրդարանը չի ուշանա իր որոշումը տալու հայության համար խիստ կարևոր այս խնդրի մասին:

Առաջին նստաշրջանի փակման առթիվ կխոսեն պ. պ. Խ Բոնապարտյանը, Վ Քրմոյանն և Վ. Տերոյանն, որից հետո նստաշրջանը կհայտարարվի փակված:

Արևմտահայ Գործադիր Մարմինը հրատարակության տալով Երկրորդ Համագումարի այս համառոտ տեդեկագիր-պատմությունը, կկարծի, թե որոշ չափով նպաստած կլինի Համագումարի որոշումների ժողովրդականացման և ավելի լայն խավերի մեջ տարածման:

Արևմտահայ Գործադիր Մարմին

ՀԱԱ, ֆ. պ. 200, ց. 1, գ. 237, թ. 116-126:Տպագիր: